Մանուկների ուրախությունն ու ժպիտը մեր փառքն են, իսկ արցունքները՝
մեր խայտառակությունը:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 6 (270), հունիս 2022 թ.  


 

       

Լրահոսից

5 հունիսի - Հոգեգալուստ: Պենտեկոստե: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում Տեր Հայրը կարդաց Ս. Հովհան Ոսկեբերանի աղոթքը՝ նվիրված Ս. Հոգուն, իսկ «Հայր մեր»-ից առաջ հանգամանալից քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

12 հունիսի - Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ջեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Ախուրյան համայնքում, ուր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Կորյուն քհն. Մաթեւոսյանի:

13 հունիսի - Սրբոց կուսանացն Հռիփսիմեանց: Ավստրիական թաղամասում գտնվող Ս. Հռիփսիմե մատուռում, ձեռամբ Տ. Արսեն ավգ. քհն. Սիմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով նաեւ տոնի խորհուրդը:

18 հունիսի - Տօն Սրբոյն Գրիգորի Լուսավորչին մերոյ ելն ի Վիրապէն: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Ախուրյան համայնքի հոգեւոր հովիվ Տ. Նարեկ քհն. Անտոնյանը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի:

19 հունիսի - Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

26 հունիսի - Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Հովհան-նես քհն. Ալեքսանդրյանը եւ հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները