Մանուկների ուրախությունն ու ժպիտը մեր փառքն
են, իսկ արցունքները՝
մեր խայտառակությունը:

  ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 6 (270), հունիս 2022 թ.  


 

       

«ՍՈՒՐԲԴ ՍՐԲՈՑ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ, ԶՄԵԶ ՄԱՔՐԵԱ
ՔԵԶ ԲՆԱԿՈՒԹԻՒՆ…»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Ուր ի յարաշարժ յաղբերէն յառաջ բխեալ անհատաբար ի Որդւոյն տիրապէս
Սուրբ Հոգին, այսօր ի յերկնից սաստիկ հեղեալ ի դաս առաքելոցն լցուցիչ
բոլորից, զնա օրհնեսցուք երկրպագելով»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

րբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կառաջնորդի ձեզ» (Հովհ. ԺԶ 13): Առաքյալները, այս խոսքերը լսելիս, ամենեւին չէին հասկանում, թե որքան մեծ բան է իրենց խոստացվում: Դա այն ժամանակ է միայն նրանց հայտնի դառնում, երբ վերնատանը, Փրկչի հարությունից հիսուն օր հետո, պարգեւատու Սուրբ Հոգին բացում է նրանց լեզվի կապանքը եւ օտար լեզուներով խոսեցնում: Պետրոսն այլեւս այն թուլասիրտ մարդը չէր, ով մի աղախնու առջեւ չհամարձակվեց ճշմարտությունը խոստովանել եւ Փրկչին ուրացավ: Կատարվել էր Վարդապետի խոսքը. «Երբ ձեզ տանեն յանձնելու, նախապէս հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դո՛ւք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին» (Մարկ. ԺԳ 11): Սուրբ Հոգին գործում է ամեն ժամ, բանական է, մտավոր, կենդանի եւ կենդանացնող: Նրա համար ժամանակի եւ տարածության մեջ սահմաններ գոյություն չունեն:

Ըստ Սուրբ Հայրերի՝ յոթը շաբաթ անց Ս. Հոգու էջքը խորհրդանշում է յոթնարփյան շնորհները, որ են իմաստություն, գիտություն, զորություն, հանճար, խորհուրդ, աստվածապաշտություն եւ երկյուղ, որոնք տրվեցին առաքյալներին: Նոր Կտակարանում հրաշալի դեպքերի ու երեւույթների ոսկեհուռ շղթան ամբողջացնում է հոգեգալստյան դրվագը: Ճշգրտված թվականով այն պատահել է 30 թ. մայիսի 28-ին: Առանց Սուրբ Հոգու գալստյան, չէր լինի հստակ պատկերացում Աստվածորդու երկրային գործունեության մասին: Առանց Սուրբ Հոգու միջամտության, այդքան արագորեն չէր տարածվի Ավետարանի ուսմունքը, իսկ մարդկային սովորական ուժերն ի զորու չէին լինի հաղթահարել ծագած բազում արգելքները: Եվ, ի վերջո, Աստծո Խոսքը, մարգարեների եւ առաքյալների կողմից, մեզ հայտնի դարձավ հենց Սուրբ Հոգու օգնությամբ: Այն ամուր կնիք է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր անդամի վրա:

Սուրբ Հոգին մեզ ուսուցանող Վարդապետ է. «Նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի» (Հովհ. ԺԴ 26): Առաքյալների մեջ գործող Հոգին այսօր էլ գործում է մեր մեջ: Եղեռն, սով, պատերազմ ու երկրաշարժ… Ո՞ւմ օգնությամբ է, որ մենք դիմացանք այս ցավերին, փորձություններին, եթե ոչ Աստծո Սուրբ Հոգու, Նրա, Ով «մխիթարիչ է վշտացածներին»:

Արդ, ծագեցրու Քո շնորհների նշույլները մեր խավարամած հոգում ու մտքում եւ, հրեղեն լեզուների միջոցով, տուր մեզ միտք ու իմաստություն, որովհետեւ Քեզանից եւ Քո միջոցով կարողացանք իմանալ Քո խոսքերը, որ ասում են Քո մասին. «Աստված Հոգի է, եւ Նրան պետք է երկրպագել Հոգով եւ ճշմարտությամբ» (Հովհ. Դ 24):

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հոգեգալստյան տոնի ուրախ առիթով, հունիսի 5-ին, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում Տեր Հայրն ընթերցեց Սուրբ Հովհան Ոսկեբերանի աղոթքը՝ նվիրված Սուրբ Հոգուն, իսկ «Հայր մեր»-ից առաջ հանգամանալից քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

Սուրբ եւ անմահ Պատարագի ընթացքում մեր Տիրոջ կենարար Մարմնին ու Արյանը հաղորդվեցին մեծաթիվ հավատացյալներ:

ԱLՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները