Մանուկների ուրախությունն ու ժպիտը մեր փառքն
են, իսկ արցունքները՝
մեր խայտառակությունը:

  ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 6 (270), հունիս 2022 թ.  


 

       

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ»

ունիսի 1-ին անցկացվեց «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկների՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, «Խաղաղություն աշխարհի մանուկներին» խորագրով գունեղ ու գողտրիկ միջոցառումը:

Աշխարհի թերեւս ամենապայծառ ու լուսավոր տոնի առիթով Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակն «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկներն ուրախ տրամադրությամբ, խինդ ու զրնգուն ծիծաղով լցրեցին: Սեփական տոնն է՛լ ավելի գունավորեցին ժպիտներով ու համերգային ծրագրով՝ խախաղության ուղերձ հնչեցնելով իրենց անաղարտ շուրթերից:

Կենտրոնի պարարվեստի, երգարվեստի, մարտարվեստի, թատերարվեստի, դուդուկի, դհոլի եւ մյուս խմբակների սաները հանդես եկան գրական-գեղարվեստական համարներով:

Փոքրիկներն իրենց գեղեցիկ ելույթներով ու անմիջականությամբ ջերմացրին ներկաների սրտերը` հրճվանքի ու գոհունակության պահեր պարգեւելով մեծահասակներին: Դուդուկի եւ դհոլի խրոխտ հնչյունների, հայկական պարարվեստի նուրբ շարժումների շնորհիվ նրանք մանկական մաքուր երազներում ճախրելու թեւեր եւ ուժ փոխանցեցին ամենքին:

«Իմ երազանքի հեքիաթը» թատերական ներկայացմամբ, թատերարվեստի խմբակի փոքրիկ «դերասաններն» իրենց անկեղծ երազանքը՝ «Խաղաղություն աշխարհի մանուկներին» ուղերձը, հղեցին Երկիր մոլորակի երեխաներին՝ բարին գործելու եւ աշխարհը մանկան մաքրությամբ լցնելու հավատով:

Ներկայացվեցին կենտրոնի դեկորատիվ կիրառական արվեստի խմբակի սաների ձեռքի աշխատանքները, ինչպես նաեւ անցկացվեցին մարտավեստի ցուցադրական ելույթներ: Մանրանկարչության, գեղանկարչության խմբակների սաները, իրենց հասակակիցների հետ, նկարչական, կավճանկարի հետաքրքիր աշխատանքներ կատարեցին:

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը հունիսմեկյան տոնական միջոցառմանը բարեմաղթանքներ հղեց հայրենիքի վաղվա պայծառ ապագան կերտող սերնդին, փոքրիկ հյուրերին ու կենտրոնի սաներին՝ մաղթելով վերջիններիս անհոգ մանկություն ու խաղաղ, անամպ երկինք, հոգեպարար ու քաղցր հիշողություններով լի օրեր:

Նշենք, որ կենտրոնի մանկավարժներն ամեն ջանք ներդնում են՝ իրենց սաների համար ուրախ կենսակերպ ու կրթամշակութային բարձր որակ ապահովելու համար:

ԷԼԻԶԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները