Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (227), նոյեմբեր 2018 թ.  
   
 
       

ՆՇՎԵՑ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕԾՄԱՆ
ԵՎ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ 19-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն
Հայոց Կաթողիկոսի օծման ու
գահակալության 19-րդ տարեդարձը:
Այս առիթով աշխարհասփյուռ
հայոց եկեղեցիներում կատարվեց
Հայրապետական մաղթանք:
Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ
Պատարագ մատուցվեց ձեռամբ
Ռումինիայի հայոց թեմի Առաջնորդ
Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի: >>>


 

«ԸՆԴ ՀՐԵՇՏԱԿԱՑՆ ՕՐՀՆԵՄՔ ԶՔԵԶ ԵՒ
ԸՆԴ ՍՐԲՈՑ ՔՈՑ, ՏԷՐ»

Հայաստանյայց Եկեղեցու տոնակարգում լուսեղեն դասին՝ հրեշտակներին նվիրված տոնը նշվում է Խաչվերացի տոնին հաջորդող ութերորդ շաբաթ օրը: Ըստ Ս. Հովհան Որոտնեցու՝ «Հրեշտակներն են պարզ էություն՝ անձնիշխան կարողությամբ: Արագաշարժ են բարու մեջ, դժվարաշարժ կամ անշարժ՝ չարի»: >>>


ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՍԿՍՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով: >>>


ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Առաջին անգամ էր գյումրեցի հանդիսատեսը Սուրբ Նշան եկեղեցում ներկա գտնվում երգեհոնային երաժշտության համերգին, որ տեւեց երեք օր՝ նոյեմբերի երեքից հինգը: Ներկաների թվում էին մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, հավատավոր գյումրեցիներ: Երրորդ օրը ներկա էր նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: >>>



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՏ

Առաջնահերթ, հիմնական, հանապազօրյա եւ դժվարին խնդիրը, որ կանգնած է քրիստոնեական դաստիարակության առջեւ, երեխայի սրտում Աստծո ներկայության ընկալումն արթնացնելն է: Հիրավի, ինչ է պահանջում մեզանից քրիստոնեությունը, եթե ոչ մտքի եւ սրտի սրբություն, բարոյական կյանք, կարեկցություն դեպի թշվառը, սեր դեպի մեզ նման մարդը. «Յայսմ գիտասցեն ամենեքեան, եթե իմ աշակերտ եք, եթե սիրիցէք զմիմեանս» (Հովհ. Ժ 35): >>>


 

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 30-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հյուրընկալեցինք Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության ծրագրերի բաժնի տնօրեն Արշավիր Գաբուճյանին, ով մեր կենտրոնի եւ համագործակից կառույցների լսողական խնդիրներ ունեցող անձանց նվիրաբերեց Ղուկասի Ավետարանի DVD տարբերակը, ուր ժեստերի լեզվով ներկայացվում է Աստվածաշունչը: >>>


«FLY»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Նոյեմբերի 1-ին «Փյունիկ» հաշմանդամների կենտրոնում բացվեց համակարգչային դասարան, որին աջակցել էին «FLYY» կազմակերպությունը (հիմնադիր նախագահ՝ Կարոլինա Կուզոյան- Սամուելյան), Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը եւ երջանկահիշատակ Արշալույս Թասմաջյանի ընտանիքը: >>>



ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ ԿԱՄ
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Բարձյալ Աստծո այս խոսքերով էր սկսվում կիրակնոց կիրակի, իր երկու համագյուղացիների հետ, Գյումրու առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցի այցելող մի տաղանդաշատ երիտասարդի հղացած արտասովոր պիեսը, որ չափածո թատերգություն էր: Նա իր ստեղծագործության առանձին հատվածները թղթին էր տվել, մի ստվար մասն էլ` հրատարակել: >>>


«ՊԱՏ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ»

Նոյեմբերի 23-ին սոցիալ- կրթական կենտրոնում տեղի ունեցավ Ա. Մուրադյանի «ՊԱՏ հայ թուրքական սահմանում» գրքի շնորհանդեսը: Գիրքն արտացոլում է «Գործելով միասին» հայ-թուրքական ծրագրի երկշաբաթյա ճամփորդության դրվագները: >>>


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐ

Որպես մեծահասակների կրթության եւ զարգացման համագործակցության ոլորտի առաջատար մասնագիտական կազմակերպություն, «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի աջակցությամբ, սոցիալ-կրթական կենտրոնում մեկնարկեցին «Պապյե-մաշե» եւ գրաֆիկական դիզայնի դասընթացները: >>>


«ՀԱՒԱՏԱՄՔ ՅԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ, ԶԹՈՂՈՒԹԻՒՆ ՄԵՂԱՑ
ՀԱՂՈՐԴՈՒԹԵԱՄԲ ՍՐԲՈՑ»

Մակերեսային դիտարկումով կարող է լիովին ավելորդ թվալ արդի դարաշրջանում սրբության կամ սրբերի մասին խոսելը, քանզի սրբությունն այսօր, մեր ընկալումներում, մեզ ներկայանում է իբրեւ գեղեցիկ ու ցանկալի, բայց, այդուհանդերձ, վերացական գաղափար: Սակայն սրբերը, մեր երկրային կյանքում, ոգեշնչել են իրենց օրինակով եւ լույսի ու մաքրության շող դարձել, մեր իսկ ապրելակերպից ու բարքերից խավարած ու ապականված, կյանքի ընթացքում: >>>



ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

Արաբական մի քաղաքում Իսմայիլ անունով մի վաճառական էր ապրում: Ամեն անգամ, որեւէ ապրանք վաճառելիս, նա անպայման հաշվի մեջ մի քանի դրահմով խաբում էր գնորդին: Եվ նրա ունեցվածքը բավականին աճել էր: >>>


«ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԱՆԱՐԱՏ ԼՈՒՍՈՅՆ,
ԶՔԵԶ ՄԵԾԱՑՈՒՑԱՆԵՄՔ»

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ բովանդակ քրիստոնյա աշխարհը Ս. Կույսին նկատում է որպես անմահություն պարգեւող կենսունակ ակնաղբյուր եւ նրան նվիրված յոթը տոն ունի, ի թիվս որոնց ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի Տաճարն, որ անփոփոխ տոնախմբվում է նոյեմբերի 21-ին: >>>


ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

Գերաշնորհ Սրբազան Հայր, սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ Սրբոց Հրեշտակապետաց եւ Ձեր անվանակոչության տոնի ուրախ առիթով:

Ձեր վարձքը թող Աստված եւ ժամանակը հատուցեն: >>>


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ներսես վարդապետ Դանիելյանցի «Կյանքն առանց հավատքի (ժողովրդական քարոզներ)» գրքի առաջին հատորը: Այն հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի միաբան Բարեշնորհ Արթուր սարկավագ Գեւորգյանը: >>>


3 նոյեմբերի - Տոն ամենայն սրբոց հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից: Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk