Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի:
Այսօր էլ նրա մէջ նիւթական
աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են
իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ներսես վարդապետ Դանիելյանցի «Կյանքն առանց հավատքի (ժողովրդական քարոզներ)» գրքի առաջին հատորը: Այն հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի միաբան Բարեշնորհ Արթուր սարկավագ Գեւորգյանը:

Հայոց Մեծ Եղեռնի նահատակ՝ Սսի Աթոռի միաբան Տ. Ներսես եպիսկոպոս Դանիելյանցը (1868-1915 թթ.) քիչ հայտնի մտավորական հոգեւորականներից է, ով, բացի հոգեւոր սպասավորությունից, զբաղվել է նաեւ ուսուցչությամբ եւ գրական գործունեությամբ: Աշխատակցել է Կ. Պոլսի եւ Իզմիրի թերթերին` կենդանության օրոք հրատարակելով նաեւ երկու քարոզգիրք՝ «Կեանք առանց հաւատքի» (1903 թ.) եւ «Կաթիլ մը ջուր այրած սրտերու» (1912 թ.) վերնագրերով:

Սույն քարոզգիրքը երկրորդ վերահրատարակությունն է եւ ունի կրոնագիտական եւ բարոյախրատական բնույթ:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. էՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները