Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի:
Այսօր էլ նրա մէջ նիւթական
աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են
իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

«ՊԱՏ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ»

ոյեմբերի 23-ին սոցիալ- կրթական կենտրոնում տեղի ունեցավ Ա. Մուրադյանի «ՊԱՏ հայ թուրքական սահմանում» գրքի շնորհանդեսը: Գիրքն արտացոլում է «Գործելով միասին» հայ-թուրքական ծրագրի երկշաբաթյա ճամփորդության դրվագները:

Ծրագիրն իրականացվել է 2015-2016 թվականներին՝ «Դի–Վի–Վի Ինթերնեյշնալ»-ի եւ իր գործընկեր կազմակերպությունների` Հայաստանից «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի եւ Թուրքիայից «Պատմության հիմնադրամ»-ի (Tarih Vakfi) կողմից (վերջինս ծրագրին միացել է 2015 թ.):

Տեքստում տեղ գտած օրագրային նոթերը վավերագրություններ են քսան հայ եւ թուրք երիտասարդների, ինչպես նաեւ Հայաստանի մի քանի քաղաքներ ու վայրեր հայ, թուրք եւ գերմանացի կազմակերպիչների համատեղ ճամփորդության ընթացքի մասին:

Հյուրերը եւ ծրագրի մասնակիցները ծավալեցին քննարկում՝ ծրագրի իրական դեպքերի եւ դրանք ներկայացնող գեղարվեստական արտահայտչամիջոցների շուրջ:

Ի սկզբանե նախատեսված էր, որ գիրքը պետք է լույս տեսնի երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն եւ թուրքերեն: Սակայն, բովանդակության վերեբերյալ գերմանացի եւ թուրք գործընկերների հետ երկար բանակցությոններից հետո, որոշվեց հրատարակել միայն հայերեն տարբերակը: Միեւնույն ժամանակ չեն տպագրվել նաեւ թուրք գրողի նոթերը նույն ծրագրի մասին:

Շնորհանդեսը տեղի ունեցավ յուրահատուկ ձեւաչափով՝ նախ Երեւան-Գյումրի արագընթաց գնացքում, ուր հյուրերը բարձրաձայն ընթերցեցին գրքի մի քանի հատվածներ, որոնք ներկայացնում են թե՛ ծրագրի ընթացքը, ծրագրի մասնակիցներին, տարբեր ընկալումները մեկ դար առաջ տեղի ունեցածի մասին եւ թե՛ հեղինակի մտորումները խնդրի շուրջ, ապա նաեւ սոցիալ-կրթական կենտրոնում: Ելնելով միջոցառման ձեւաչափից՝ մասնակիցներն ընտրվել էին նախապես:

Գրքում ներառված է երկու հորինվածք՝ Գյումրի-Կարս վիրտուալ գնացքում տեղի ունեցող դեպքերը, ինչպես նաեւ ցեղասպան կնոջ կերպարը:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները