Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի:
Այսօր էլ նրա մէջ նիւթական
աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են
իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

րաբական մի քաղաքում Իսմայիլ անունով մի վաճառական էր ապրում: Ամեն անգամ, որեւէ ապրանք վաճառելիս, նա անպայման հաշվի մեջ մի քանի դրահմով խաբում էր գնորդին: Եվ նրա ունեցվածքը բավականին աճել էր:

Սակայն նրա զավակները հիվանդ էին, եւ նա մեծ գումարներ էր ծախսում բժիշկների ու դեղորայքի վրա: Իսմայիլը որքան ավելի էր ծախսում երեխաների բուժման համար, այնքան ավելի էր խաբում իր գնորդներին: Բայց որքան ավելի էր խաբում գնորդներին, այնքան ավելի էին հիվանդանում երեխաները:

Մի անգամ, երբ վաճառականը միայնակ նստած էր իր կրպակում եւ խիստ անհանգստանում էր զավակների համար, նրան թվաց, թե մի պահ երկինքը բացվեց: Նա աչքերը վեր հառեց, որպեսզի տեսնի, թե ինչ է այնտեղ կատարվում եւ տեսավ, որ հրեշտակները կանգնել են մի հսկայական կշեռքի առջեւ, որը կշռում է այն բոլոր բարիքները, որ Աստված շնորհում է մարդկանց: Եվ ահա, հասավ Իսմայիլի ընտանիքի հերթը: Երբ հրեշտակներն սկսեցին առողջություն կշռել նրա զավակների համար, կշեռքի նժարի վրա ավելի քիչ առողջություն դրեցին, քան կշռաքարերն էին: Զայրացավ Իսմայիլն ու ցանկանում էր բղավել հրեշտակների վրա, բայց նրանցից մեկը շրջվեց դեպի նա ու ասաց. «Չափը ճիշտ է, ինչո՞ւ ես բարկանում: Մենք քո երեխաներին չենք տալիս այնքան, որքան դու քո գնորդներին չես տալիս»:

Իսմայիլը վեր ցատկեց տեղից՝ ասես սրով խոցված լիներ: Նա դառնորեն զղջաց իր գործած ծանր մեղքի համար: Այդ օրվանից Իսմայիլը ոչ միայն ճիշտ էր կշռում, այլեւ միշտ մի փոքր ավելի էր դնում նժարին, իսկ իր կատարածի արդյունքը տեսնում առողջացող երեխաների վրա:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները