Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի:
Այսօր էլ նրա մէջ նիւթական
աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են
իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

«FLY»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ

ոյեմբերի 1-ին «Փյունիկ» հաշմանդամների կենտրոնում բացվեց համակարգչային դասարան, որին աջակցել էին «FLYY» կազմակերպությունը (հիմնադիր նախագահ՝ Կարոլինա Կուզոյան- Սամուելյան), Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը եւ երջանկահիշատակ Արշալույս Թասմաջյանի ընտանիքը:

Բացման արարողությանը երաժշտական ողջույնով հանդես եկան Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի սաները՝ տնօրեն Մարիա Կարապետյանի գլխավորությամբ:

Համագործակցությունը «Փյունիկ»-ի հետ նոր չէ: Դեռ ամիսներ առաջ «FLY»-ի օգնությամբ «Փյունիկ»-ում ամառային ճամբար էր կազմակերպվել, որին մասնակցեցին, անապահով եւ հաշմանդամություն ունեցող, ութսունից ավելի երեխաներ: Բացի այդ ամիսներ շարունակ «FLY»-ը լուծեց նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխության խնդիրը՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով դիզվառելիքի համար:

Սա դեռ ամենը չէ: Սոցիալականից սլաքն ուղղվեց դեպի կրթական ծրագրեր: «FLY»-ը տեղեկանալով, որ երեխաները չունեն համակարգիչներ, որոշեց խնդիրը լուծել՝ այդ կերպ հավասար պայամաններ ստեղծելով բոլոր երեխաների համար:

Որպես երախտիքի դրսեւորում՝ «FLY» կազմակերպության համար կազմաերպվել էր միջոցառում: Երեխաների կատարումները նվիրված էին «FLY»-ի մեծ թիմին, որի հիմնական գործունեությունն ուղղված է երեխաների կյանքը թեթեւացնելուն եւ անհոգ դարձնելուն:

Համակարգիչներից կօգտվեն երեսունից ավելի երեխաներ: Սա մեծ հնարավորություն է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար: Տեղադրված «Ջոյս» ծրագիրը հնարավորություն կտա տեսողական խնդիրներով երեխաներին եւս ձեռք բերել համակարգչային գիտելիքներ:

Դասարանն անվանակոչվել է ի հիշատակ Արշալույս Թասմաջյանի: Ծաղկեպսակներ գնելու փոխարեն, այս նպատակով տրամադրված գումարն ուղղվել է «FLY» կազմակերպություն: Նախաձեռնությունն ամերիակահայերինն էր: «FLY»-ի ներկայացուցիչներն էլ, որպես մնայուն ու օգտակար գործ, որոշեցին այդ գումարով բացել համակարգչային դասասենյակ: Սա տասնյակ մարդկանց բարի կամքի դրսեւուրումն էր: Իսկ Արշալույս Թասմաջյանի հիշատակը միշտ վառ կմնա փյունիկցիների սրտերում:

Դասարանի բացման առիթով «Փյունիկ»-ի սաներն իրենց սրտի խոսքն ու երախտիքը հայտնեցին «FLY» կազմակերպությանը եւ աջակիցներին:

ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները