Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի:
Այսօր էլ նրա մէջ նիւթական
աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են
իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

«ՀԱՒԱՏԱՄՔ ՅԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ, ԶԹՈՂՈՒԹԻՒՆ ՄԵՂԱՑ
ՀԱՂՈՐԴՈՒԹԵԱՄԲ ՍՐԲՈՑ»

ակերեսային դիտարկումով կարող է լիովին ավելորդ թվալ արդի դարաշրջանում սրբության կամ սրբերի մասին խոսելը, քանզի սրբությունն այսօր, մեր ընկալումներում, մեզ ներկայանում է իբրեւ գեղեցիկ ու ցանկալի, բայց, այդուհանդերձ, վերացական գաղափար: Սակայն սրբերը, մեր երկրային կյանքում, ոգեշնչել են իրենց օրինակով եւ լույսի ու մաքրության շող դարձել, մեր իսկ ապրելակերպից ու բարքերից խավարած ու ապականված, կյանքի ընթացքում:

Սրբությունը գերերկրային, մեր իրականությունից դուրս իրողություն չէ: Սրբության ճանապարհը բռնած մարդու ողջ կյանքը պայքար է մեղքից ազատագրվելու եւ կատարյալ մաքրության երանավետ հանգրվանին հասնելու համար: Անշուշտ, սրբերի կյանքը, բոլոր ժամանակներում, մարդկանց համար ճշմարիտ աստվածճանաչության եւ դրանով իմաստավորված կյանքով ապրելու օրինակ է: Սրբերն օրինակ են սիրո, նվիրվածության, արդարամտության, նախանձախնդրության եւ զոհողության, այսինքն՝ հոգեւոր արժեքներով ապրելու թելադրանք ու պատգամ են սերունդների համար:

«Սուրբ» բառացի նշանակում է «մաքուր»: Մարդը սրբանում է միայն Աստծո հետ մշտական հաղորդակցությամբ, Նրա ներկայության մեջ ապրելով. «Սրբվեցեք եւ սուրբ եղեք, որովհետեւ Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղեւտ. ԺԱ 44): Մարդկային սրբությունն Աստծո սրբության արտացոլումն է մարդու մեջ, որ արտահայտվում է որպես ներանձնական ապրում: Այն ներքին անդորրության ու բարության, հոգեկան անարատության ու առաքինության ներդաշնակ հոգեվիճակ է, որ դրսեւորվում է մարդու արարքներում:

Սրբերի բարեխոսությունն Աստծո առջեւ միշտ պահապան ու հովանավոր է եղել մեր ժողովրդին՝ նրա բազմաղետ պատմության ընթացքում: Սրբերի պաշտամունքն ու նրանց բարեխոսությանը դիմելու կարգը հիշատակվում է Բ դարից: Այդ շրջանում, քրիստոնյաների թվի ավելացումով, արդեն եկեղեցին ընկալվում էր ոչ իբրեւ զուտ «սրբերի հաստատություն», այլ իբրեւ փրկության միջոց, ուր քրիստոնյաները, բոլորն անխտիր, «սուրբ» չէին ընկալվում, այլ՝ «սրբության կոչված»: Նրանցից առանձնանում էին անհատներ՝ ի դեմս անապատական ճգնավոր հայերի ու վանականների:

ՍՐԲՈՑ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, տերունի տոների կողքին, ունի նաեւ սրբոց հիշատակության օր՝ «Ամենայն սրբոց հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից», որ այս տարի ոգեկոչվեց նոյեմբերի 3-ին:

Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, այդ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը, Ս. Նշան եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհի օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն գյումրեցի Յուրիկ Վարդանյանի հիշատակը, այնուհետեւ եկեղեցու կամարների ներքո, երգեհոնարար Նարինե Սիմոնյանի նվագակցությամբ եւ արմատներով գյումրեցի աշխարհահռչակ սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստուհի Հասմիկ Պապյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի եւ այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները