Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

Լրահոսից

3 նոյեմբերի - Տոն ամենայն սրբոց հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից: Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

4 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

Հընթացս Սուրբ Պատարագի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասնիններորդ տարեդարձի ուրախ առիթով, կատարվեց Հայրապետական մաղթանք:

10 նոյեմբերի - Սրբոց Հրեշտակապետացն Գաբրիելի, Միքայելի եւ ամենայն զորացն: Տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, Սուրբ և անհամ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

Նույն օրը՝ «Պատվո բլուր»-ում գտնվող ռուսական մատուռում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

11 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

18 նոյեմբերի - Բարեկենդան Հիսնակի պահոց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն այցելեց Ս. Հռիփսիմե մատուռ, ուր օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը:

21 նոյեմբերի - Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի Տաճարն: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց, ուխտավորաբար Շիրակի թեմում գտնվող, Դիլիջանի Ս. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը:

25 նոյեմբերի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները