Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի:
Այսօր էլ նրա մէջ նիւթական
աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են
իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ոկտեմբերի 30-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հյուրընկալեցինք Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության ծրագրերի բաժնի տնօրեն Արշավիր Գաբուճյանին, ով մեր կենտրոնի եւ համագործակից կառույցների լսողական խնդիրներ ունեցող անձանց նվիրաբերեց Ղուկասի Ավետարանի DVD տարբերակը, ուր ժեստերի լեզվով ներկայացվում է Աստվածաշունչը:

Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին՝ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչների կողմից, համաձայնության հուշագրի ստորագրությամբ, որը միտված է Հայաստանում Աստվածաշնչի թարգմանությանը, հրատարակությանն ու տարածմանը: Աստվածաշնչային ընկերությունն իր առաքելությունն իրականացնում է քրիստոնյա բոլոր Եկեղեցիների եւ քրիստոնեական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Ընկերությունը ծավալում է նաեւ Սուրբ Գրքին առնչվող գրականության թարգմանական աշխատանքներ՝ հարստացնելու համար Աստվածաշնչի մասին ընթերցողի գիտելիքները:

Հանդիպման ավարտին ներկաներն ստացան նաեւ հիգիենայի պարագաներ սոցիալ-կրթական կենտրոնի կողմից:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները