Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի:
Այսօր էլ նրա մէջ նիւթական
աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են
իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 11 (223), նոյեմբեր 2018 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՍԿՍՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ
ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԸ

ոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով:

Այն բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԳՀԽ անդամներին եւ արդյունավոր ընթացք ժողովի աշխատանքներին:

Ժողովի առաջին օրվա նիստերը, որպես ատենապետ, վարեց ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Քառօրյա ժողովի օրակարգում քննարկվեցին, համաձայն ԳՀԽ 16-18.02.2016 թվակիր ժողովի որոշման, առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, եկեղեցական կառույցների վերակազմակերպման հարցերը, Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացման ծրագրի ընթացքը, Կոմիտաս վարդապետի եւ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնակատարությունների ծրագրերը, ինչպես նաեւ Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռներին, թեմերին վերաբերող զանազան հարցեր, Հայրենիքում եւ Սփյուռքում ազգային կյանքը հուզող խնդիրներ:

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն անդրադարձ կատարեց, վերջին օրերին հանրությանը հուզող, Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը:

Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները մտահոգություն արտահայտեցին հնարավոր ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ` ընդգծելով, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային եւ հոգեւոր արժեքներին:

Քննարկումների ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրի վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները` մասնավորապես նշելով. «Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը:

Մեր քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի եւ պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները եւ դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրեւ մարդու իրավունքներ եւ ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երեւույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպն իբրեւ մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել եւ կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց՝ սրբագրել իրենց ընթացքը:

Խստորեն մերժելի են եւ դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը եւ համասեռամոլության երեւույթի որեւէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար եւ սպառնալիք՝ մեր ազգի հարատեւությանը»:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. էՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները