Քո խաչի առջեւ, Ո՛վ Տեր, երկրպագում եւ հավատում ենք, որ իրոք այն պիտի լինի մեզ համար փրկության, հաղթանակի ու հարության նշան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԷ տարի, թիվ 10 (322), հոկտեմբեր 2026 թ.  
   
 
       

ՀԱՆԴԻՊՈՒՄ - ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին
Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ
մի խումբ հեղինակավոր
իրավաբանների, իրավապաշտպանների եւ
սահմանադրագետների հետ, որի
ընթացքում քննարկվեցին Եկեղ
եցի-պետություն հարաբերություններում
առկա հիմնախնդիրները եւ Ազգային ժողովի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները: >>>


 

«ԵԿԱՅՔ ՇԻՆԵՍՑՈՒՔ ՍՈՒՐԲ ԶԽՈՐԱՆՆ ԼՈՒՍՈՅ…»
ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՁԵՌԱՄԲ ՕԾՎԵՑ ՀՈԳԵՎԱՆՔԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԶԱՆԸ

Հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր համայնք, ուր Սրբազան Հորը դիմավորեցին Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը, Ազատանի հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը, դպրոցականներ, ինչպես նաեւ մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ: :>>>


«ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 16-ին՝ Շիրակի թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ, սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ սպասված հանդիպում թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հետ՝ «Աստվածաշունչը քրիստոնյայի կյանքում» թեմայով, հընթացս որի անդրադարձ եղավ Սուրբ Գրքի կարեւորությանը, հավատքի զորությանն ու առօրյա կյանքում քրիստոնեական պատգամներով առաջնորդվելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ դրանց առնչվող մի շարք հոգեւոր արժեքների: >>>



«ԽԱՉԻՆ ՊՍԱԿ ԼՈՒՍԱՒՈՐԵՑՈՅՑ ԶԱՄԵՆԵՍԵԱՆ,
ՈՐ Ի ՏԳԻՏՈՒԹԵԱՆ ԿՈՒՐԱՑԵԱԼ ԷԻՆ…»
ԽԱՉԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Գյուտ Խաչի տոնը խաչին նվիրված չորս տոներից վերջինն է եւ տոնվում է Խաչվերացից յոթը շաբաթ անց: Խաչելությունից հետո Տիրոջ խաչափայտի տեղի մասին Ավետարանները որեւէ տեղեկություն չեն հաղորդում, սակայն բացը լրացվում է Սրբազան ավանդությամբ: >>>



ԿԵՆԱՐԱՐ ԽՈՍՔԻ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ
ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի առաքյալների դերը, քրիստոնեական հավատքի տարածման եւ Քրիստոնեական Եկեղեցու հաստատման գործում, ունեցել է որոշադրիչ ու վճռական նշանակություն: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄ

Հոկտեմբերի 3-ին՝ Հիսուս Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը, Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցու հավատացյալները, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության Կոտայքի թեմի սրբավայրեր: >>>



«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾՆՆԴԱՎԱՅՐՆ Է ՀՈԳՒՈՅՍ…»
ՄԵԿՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Հայը, որպես ինքնաճանաչման հանգրվան, ունի իր հայրենիքն ու Եկեղեցին, որ առ Քրիստոս եղած հավատքի արդյունքն է: Փոխիր այդ հավատքն ու Եկեղեցին՝ նա կձուլվի այլ ազգերի հետ եւ կկորցնի իր ազգային դիմանկարը: >>>



«ՏԷՐՆ ԻՄ ՀՈՎԻՒՆ Է, ԵՒ ԻՆՁ ՈՉԻՆՉ ՉԻ ՊԱԿԱՍԻ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Սեպտեմբերի 26-ին՝ Սուրբ Գեւորգ զորավարի տոնի առիթով, տիկին Մարուսյայի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր ուխտագնացություն՝ Մուղնի-Սուրբ Վարվառա երթուղով: Վաղ առավոտյան ուխտավորները, օրվա խորհրդով լցված, մեկնեցին Մուղնի՝ ներկա գտնվելու եւ հաղորդակից դառնալու Ս. Գեւորգ եկեղեցում մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին: >>>



ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆ

Մինչ այսօր մարդիկ հիշում են պաշտոնավոր Խվանին: Նա բարձր պաշտոններ էր զբաղեցնում տարբեր տիրակալների օրոք, սակայն նրա կյանքում համարյա ոչինչ չէր փոխվում: Ամենահիանալին աստիճանավոր Խվանի մեջ այն էր, որ նա մարդկանց միշտ «այո» էր ասում՝ անկախ նրանից, թե ինչ հարցով էին դիմում նրան: >>>



ԸՆԾԱՅՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԵՐԻՑ
ԱՄԱՑ Ի ՏԱՃԱՐՆ

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին, հավատարիմ սրբազան ավանդությանը, ամեն տարի՝ նոյեմբերի 21-ին , տոնում է Ս. Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու տոնը:
Ամենագովելի Սուրբ Կույսը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, որովհետեւ Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր: Աստվածամայրը աստվածատուր զավակ է եւ դեռեւս որովայնից ընտրյալ. նրա ծնունդը հրեշտակն է ավետել: >>>



Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւոր դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի եւ առաջնորդարանի աշխատակազմերը, ինչպես նաեւ թեմի բարեպաշտ հավատացյալները ցավակցում են արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանին եւ երեցկին Գոհար Գալտագազյանին՝ սիրելի աներոջ եւ հոր մահվան առիթով, հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը Գալտագազյանների ընտանիքին:



4 հոկտեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk