| Լրահոսից
2 օգոստոսի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ
մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ
քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ,
սուրբգրային ընթերցվածը հավուր պատշաճի մեկնաբանեց պատարագիչ Տեր
Հայրը:
9 օգոստոսի - Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր» -ից առաջ, օրվան համահունչ
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
16 օգոստոսի - Վերափոխումն Ս. Աստվածածնի: Առաջնորդանիստ
Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ
անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից
առաջ, տոնի խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան
Հայրը:
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Վարդանանց հրապարակում, կատարվեց խաղողօրհնեքի
ավանդական արարողակարգը:
17 օգոստոսի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք
մայր եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ
ավագ քհն. Հակոբյանը:
23 օգոստոսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին
մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ
քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ,
սուրբգրային ընթերցվածը մանրամասնող ոգեշունչ քարոզ խոսեց թեմակալկ
Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
30 օգոստոսի - Տոն Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի:
Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ
եւ անմահ Պատարագ մատուցեց, ուխտավորաբար Գյումրիում գտնվող, Լոնդոնի
Ս. Եղիշե եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Նշան քհն. Ալավերդյանը: Հընթացս
սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց
պատարագիչ Տեր Հայրը:
>>> |
|