Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանա, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն է: Աստված դեռ համբերում է…

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 8 (320), օգոստոս 2026 թ.  


 

       

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

գոստոսի 12-14-Ն Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնում տեղի ունեցավ Ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթաց, որին մասնակցեցին 15-18 տարեկան շուրջ 35 երիտասարդներ:

Այն իրականացվեց ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից: Եռօրյա դասընթացը վարեց Շուշան Կիրակոսյանը:

Ծրագիրը հագեցած էր եւ շատ ուսուցողական: Երիտասարդները ծանոթացան ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությանը եւ իրականացվող ծրագրերին, ֆինանսական ծառայություններին, հուզական բանականության եւ ժամանակի կառավարման հմտություններին: Իրազեկվեցին բանկային հաշիվների ու ավանդների, վարկերի ու երաշխավորության հետ առնչվող հարցերի, տարբեր ապահովագրական ծառայությունների, ինչպես նաեւ ոլորտի անվտանգային մեխանիզմների ու նրբությունների մասին:

Դասընթացներն անցան ինտերակտիվ՝ թիմային աշխատանքներ, իրական դեպքերի քննարկումներ, հարց ու պատասխան, խաղեր եւ այս ամենը մրցութային ձեւաչափով: Երեք օրվա ընթացքում երիտասարդները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, որոնք կօգնեն ֆինանսական ոլորտում նրանց եւ շրջապատի անվտանգ ու արդյունավետ գործունեությանը:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները