Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանա, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն է: Աստված դեռ համբերում է…

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 8 (320), օգոստոս 2026 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ
ԱՐՔԱՅԻ ԿԱՏԱԿԻՆ

Ի դինաստիայի առաջին արքա Տխեժոն ուներ Մուն Խակ Տեսա անունով իմաստուն խորհրդական: Մի անգամ արքան որոշեց, ի նշան նրա հանդեպ առանձնահատուկ հարգանքի, խնջույք կազմակերպել: Խնջույքին հավաքվեցին պալատական բոլոր աստիճանավորները, հայտնի խորհրդականներն ու նախարարները: Սրահը տոնական էր, սեղաններն առատ: Հրավիրյալներն ուտում, խմում, ուրախանում էին: Գինին հոսում էր գետի պես, եւ ոչ ոք չէր պատկերացնում, թե արքան ինչ անակնկալ հայտարարություն կարող է անել: Հյուրերն արդեն գինովցել եւ իրենց երջանիկ էին զգում: Արքան նույնպես արբել եւ ողջ սրտով ուրախանում էր: Հանկարծ նա ոտքի կանգնեց եւ իր մոտ կանչեց սիրված խորհրդականին: Երբ վերջինս մոտեցավ նրան, թագավոր Տխեժոն հանգիստ տեղավորվեց գահին եւ այսպիսի խոսքերով դիմեց իմաստուն Մուն Խակին.

- Լսե՛ք, ուսուցիչ, ինչո՞ւ ինձ չեք դիմում այնպես, ինչպես հավասարը հավասարին, չէ՞ որ Դուք իմ լավագույն ընկերն եք, իմաստուն խորհրդատուն: Եկե՛ք միասին կատակենք:

- Արքաների հետ կատակները վատ են վերջանում, տե՛ր, իսկ ինձ համար իմ գլուխն ավելի թանկ է,- թեթեւ խոնարհվելով պատասխանեց Մուն Խակը:

- Դուք, ուսուցիչ, խոզ եք,- պատասխանեց արքան ժպտալով եւ հայացքով հետեւելով ներկաներին:- Դե մի խելացի կատակ հորինեք, որը թե՛ ինձ եւ թե՛ մյուս լսողներին դուր գա:

- Իսկ Դուք, ձերդ գերազանցություն, նման եք բուլի,- ասաց խորհրդականը:

Բուլը` բուդդայական աստվածության բարձրագույն աստիճանն է, վանական, ով կատարելապես ճանաչել է Բուդդայի ուսմունքը:

- Այդ ի՞նչ եք ասում, ուսուցի՛չ: Ես հասարակ մահկանացու եմ, ինչպես եւ Դուք: Մի՛ ամաչեք, կատակեք Ձեր թագավորի հետ, ես այն ժպիտով կընդունեմ:

Եվ այդժամ Մուն Խակն առանց երկմտելու ասաց.

- Խոզը, Ձերդ գերազանցություն, իր առջեւ միայն խոզ է տեսնում, իսկ բուլի հայացքին հասանելի է նույնիսկ Ամենակարողը: Ահա թե ինչու ես Ձեզ բուլի հետ համեմատեցի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները