| ՀԱՅՈՑ
ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
իրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր տեսուչ
Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ՝ օգոստոսի 19-ին, երիտասարդաց
միությունը նախաձեռնել էր հանդիպում- զրույց Թովմաս ուրարակիր Առաքելյանի
հետ՝ «Հայոց Եկեղեցին եւ կրթությունը» թեմայի շրջանակներում:
Հանդիպման
ընթացքում խոսվեց կրթության՝ որպես ոչ միայն գիտելիքի փոխանցման,
այլեւ արժեհամակարգի ձեւավորման կարեւորագույն գործընթացի մասին:
Քննարկվեց, թե ինչպես են Եկեղեցին, կրթությունն ու հավատը միասին
նպաստում անհատի ու հասարակության ձեւավորմանը:
Զրույցի առանցքում տասն արժեքներ էին՝ հավատարմություն, համբերություն,
համարձակություն, հոգատարություն, հետեւողականություն, հավասարակշռվածություն,
համեստություն, հարգանք, հանձնառություն եւ հաղորդություն:
Հանդիպում-զրույցի ավարտին Թովմաս ուրարակիրը պատասխանեց նաեւ երիտասարդներին
հուզող հարցերին:
Ինչպես միշտ՝ հանդիպումը Թովմաս ուրարակիր Առաքելյանի հետ անցավ
չափազանց հետաքրքիր ու բովանդակալից: Շնորհակալ ենք պատրաստակամության
եւ փոխանցած կարեւոր ուղերձների համար:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|