Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանա, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն է: Աստված դեռ համբերում է…

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 8 (320), օգոստոս 2026 թ.  


 

       

«ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ»

երադարձ դեպի բնություն» բարեգործական ճամբարը, որ գտնվում է Շիրակի թեմի Ամասիայի հովվության Եղնաջուր համայնքում, կրկին, իր հյուրընկալ դռները բացեց Շիրակի մարզի 8-13 տարեկան 65 երեխայի առջեւ:

Հուլիսի 18-ից 24-ը, երկու հերթափոխով, իրենց ամառային հանգիստը ճամբարում անցկացրին երեխաներ Ախուրյանից, Բանդիվանից, Ազատանից, Ամասիայից, Ձիթհանքովից, Քեթիից, Կապսից, Գառնառիճից եւ Շիրակի թեմի այլ համայնքներից:

Ճամբարականներն էքսկուրսիաների միջոցով բացահայտեցին Եղնաջուր համայնքը՝ համանուն գետակով, պատմական Վիշապաքար կոթողով, ՀԷԿ-երով:

«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվեցին բնապահպանական կրթա-դաստիարակչական դասընթացներ:

Նախ մասնակիցները ծանոթացան Արփի լճի ազգային պարկի կենսաբազմազանությանը, պահպանվող տեսակներին եւ բնության պահպանության կարեւորությանը: Մասնակիցներին տրվեց նաեւ հնարավորություն՝ բնության գրկում գործնական դիտարկումների եւ անմիջական շփման միջոցով բացահայտել ազգային պարկի բնական արժեքներն ու ամրապնդել իրենց բնապահպանական գիտելիքները:

Այս ամենին զուգահեռ՝ ճամբարականների համար կազմակերպվեցին բազմաբնույթ մրցութային խաղեր:

Ճամբարի շրջանակներում երեխաները մասնակցեցին առաջին բուժօգնության, երգ ու պարի, ձիավարժության, մեր սահմանապահների կողմից անցկացվող ռազմագիտության, ինչպես նաեւ հոգեւոր դասերի:

Ճամբարն այս տարի գոր-ծեց «Շեն Ֆրանսիա»-ի եւ ՀԱԵ Շիրակի թեմի աջակցությամբ:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները