Եթե Եկեղեցին տապանն է, ապա ապաշխարությունը տապանից դուրս ընկած եւ ծովում խեղդվողին նետված այն փրկօղակն է,
որով նա վերադառնում է տապան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 2 (314), փետրվար 2026 թ.  


 

       

Լրահոսից

1 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

8 փետրվարի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

12 փետրվարի - Սրբոց Վարդանանց զորավարացն մերոց՝ հազար երեսուն եւ վեց վկայիցն: Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող, քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Հընթացս Սուրբ Պատարագի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի առիթով, կատարվեց Հայրապետական մաղթանք:

13 փետրվարի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, կատարվեց նախատոնակ եւ Վարդանանց հրապարակում, ձեռամբ Տ. Նարեկ եպս. Ավագյանի, վառվեց Տյառնընդառաջի խարույկը:

14 փետրվարի - Տյառնընդառաջ, տոն քառասնօրյա գալստյան Քրիստոսի ի Տաճարն: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

15 փետրվարի - Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Սարգիս սրկ. Հարությունյանը:

22 փետրվարի - Արտաքսման կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները