| Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ՀՈՐ ԻՄԱՍՏՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴՍՏԵՐԸ
ի
երիտասարդ աղջիկ գալիս է հոր մոտ եւ սկսում նեղսրտել.
- Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների
ու փորձությունների միջով եմ անցնում, որ կարծես միշտ լողում եմ
հոսանքի հակառակ ուղղությամբ: Այլեւս ուժ չունեմ դիմանալու… ի՞նչ
անեմ:
Հայրը,
պատասխանի փոխարեն, ջրով լցված երեք հավասարաչափ կաթսա է դնում կրակին,
ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ` հավկիթ, իսկ երրորդի մեջ
սուրճ է լցնում:
Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու հավկիթը, երրորդ
կաթսայից լցնում սուրճը մի բաժակի մեջ եւ հարցնում դստերը.
- Կարող ես ասել, թե ի՞նչ է փոխվել:
- Ձուն եւ գազարը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց ջրում,- հանգիստ պատասխանում
է աղջիկը:
- Ո՛չ, դուստր իմ, դա միայն մակերեսային հայացք է քո առջեւ դրված
իրերին,- ասում է հայրն ու բացատրում,- տե՛ս, պինդ գազարը, եփվելով
ջրի մեջ, դարձավ ավելի փափուկ ու ճկուն: Փխրուն ու հեղուկ ձուն դարձավ
պինդ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, այլ միայն իրենց կառուցվածքը
փոխեցին՝ արտաքին հավասար անբարենպաստ պարագաների ազդեցության տակ,
այսինքն` եռացող ջրի մեջ…
Շարունակելով միտքը` հայրը եզրափակում է ասելիքը.
- Այդպես եւ մարդիկ են. արտաքնապես ուժեղները կարող են թուլանալ
ու տկարանալ այնտեղ, որտեղ նուրբ ու փխրուն մարդիկ դառնում են ավելի
ուժեղ ու դիմացկուն…
- Իսկ սո՞ւրճը,- զարմացած հետաքրքրվում է դուստրը:
- Սուրճն ամենահետաքրքիրն է: Այն ամբողջությամբ լուծվեց նոր` թշնամական
կամ խորթ միջավայրում` նրան դարձնելով եռացած համեղ ըմպելիք: Այնպես
որ, աղջի՛կս, կան յուրահատուկ մարդիկ, ովքեր իրենք են փոփոխում միջավայրը
եւ ոչնչից ստեղծում են նորն ու գեղեցիկը` քաղելով իրավիճակից օգուտ
ու անփոխարինելի գիտելիքներ,- դստեր գլուխը շոյելով` հայրն այս կերպ
տալիս է հուսահատ դստեր հարցի իմաստուն պատասխանը:
>>>
|
|