| ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ,
ՍԵՐ ԵՎ ՄԻՈՒԹՅՈՒՆ
իրակի
թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ
թեմի երիտասարդաց միությունը, Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության
տոնին, կազմակերպել էր ճանաչողական հանդիպում բոլոր այն երիտասարդների
համար, որոնք հետաքրքրված էին միության գործունեությամբ եւ ցանկանում
էին համալրել միության շարքերը:
Ճանաչողական
հանդիպմանը ներկա էին նաեւ Շիրակի թեմից Տ. Մակար քհն. Գալամդարյանը,
Տ. Սարգիս քհն. Սարդարյանը, ինչպես նաեւ բարեշնորհ Սարգիս սարկավագը:
Միասնական աղոթքից հետո երիտասարդաց միության պատասխանատուԳոհար
Գալտագազյանը երիտասարդներին փոխանցեց Սրբազան Հոր օրհնության խոսքը,
այնուհետեւ ներկայացրեց հանդիպման օրակարգն ու անցկացման կարեւորությունը:
Այնուհետու միության պատասխանատուներից Մարիամ Սուքիկյանն անցկացրեց
ճանաչողական ակտիվությանը նպաստող խաղ՝ «Եթե սերը լիներ...» ստեղծարար
առաջադրանքի միջոցով:
Միության անդամներից Սուսաննա Հարությունյանը ներկաների հետ կիսվեց
իր հաջողության պատմությամբ՝ ներկայացնելով, միության անդամ դառնալուց
հետո, ընձեռնված հնարավորությունները, միասին անցկացրած հրաշալի
պահերը, դժվարությունների ժամանակ միմյանց փոխաջակցելու հնարավորությունը:
Ներկաները,
KAHOOT կրթական հարթակի միջոցով, միասին մասնակցեցին վիկտորինայի,
որի ընթացքում հնչեցին թեմատիկ հոգեւոր հարցեր: Դրանց առավել արագ
եւ առավելապես ճիշտ պատասխաններ հնչեցրած երիտասարդներից Վահեն ճանաչվեց
հաղթող՝ ստանալով նվեր Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանը:
Վիկտորինայից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան, «Կառուցիր
առողջ հարաբերություն» ստեղծագործական խմբային աշխատանքի շրջանակներում,
ներկայացնել իրենց կարծիքները թեմատիկ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք
են՝ հինգ կարեւոր կանոն, երեք վտանգ եւ մեկ խորհուրդ առողջ հարաբերություններ
ձեւավորելիս:
Խմբային աշխատանքի ընթացքում խմբերում ներգրավված էին նաեւ արժանապատիվ
Տեր Հայրերն ու բարեշնորհ սարկավագը:
Օրվա խորհրդով պայմանավորված՝ ներկաների հետ երիտասարդության, սիրո,
Սուրբ Սարգսի բարեխոսության, քրիստոնեական ընտանիքի մոդելի, ընտրության
մասին հոգեւոր զրույց անցկացրեց Ազատանի հովվության հոգեւոր հովիվ
Տ. Մակար քհն. Գալամդարյանը:
Ընթերցվեցին նաեւ երիտասարդներին ուղղված Միքայել Սրբազանի խոսքերը՝
սիրո եւ երիտասարդության մասին:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|