Եթե Եկեղեցին տապանն է, ապա ապաշխարությունը տապանից դուրս ընկած եւ ծովում խեղդվողին նետված այն փրկօղակն է, որով նա վերադառնում է տապան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 2 (314), փետրվար 2026 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՊՍԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Տյառնընդառաջի՝ Մանուկ Հիսուսի տաճարընծայման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր:

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունը, տոնի առիթով, անցկացրեց հոգեւոր զրույց՝ «Սուրբ Պսակի խորհուրդը եւ ընտանեկան հարաբերություններ» թեմայով:

«Ճանաչենք Աստծո կամքը» խորագրով հանդիպումների շարքի հերթական՝ ութերորդ հանդիպումը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի հետ: Տեր Հայրը երիտասարդների հետ զրուցեց Հայ Եկեղեցու յոթը խորհուրդներից, առանձնակի անդրադարձավ Սուրբ Պսակի խորհրդին, ինչպես նաեւ ընտանեկան հարաբերություններին: Տեր Հոր հետ խորհրդի բացատրությանը մասնակցեց նաեւ երեցկինը՝ Անգելինա Ալեքսանյանը:

Ներկաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել՝ կապված ամուսնական զույգի ընտրության, ընտանիքում պատասխանատվության բաշխման, ընտանեկան խնդիրների հաղթահարման եւ քրիստոնեական արժեքների պահպանման հետ: Տեր Հայրն ու երեցկինը սիրով պատասխանեցին առաջադրված հարցերին՝ մեջբերելով կյանքից վերցված օրինակներ, հոգեւոր խորհուրդներ:

Տյառնընդառաջի տոնական խորհրդի ներքո անցկացված այս հանդիպումը դարձավ եւս մեկ կարեւոր քայլ՝ երիտասարդների հոգեւոր դաստիարակության եւ ամուր, Աստծո օրհնությամբ ընտաիքներ ձեւավորելու ճանապարհին

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները