| Տ.
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
իքայել
Սրբազանն իր փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների
եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ մարդու իրավունքների կոնվենցիայով երաշխավորված
իր իրավունքների խախտման փաստերով: Այս մասին հայտնում է նրա պաշտպանական
թիմը:
Գանգատում նշվել են Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված
5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպս նաեւ ազատությունից
զրկելու եւ քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու
(հոդված 18) վերաբերյալ փաստեր ու փաստարկներ:
Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է. Մանասյան, Ն. Հովակիմյան
եւ Վ. Մարգարյան, ք. Երեւան, Գ. Նժդեհ 23 շենք) դատական նիստը շարունակվեց
06.02.2026 թ. 15.00-ին: Հրապարակվեց խափանման միջոցի փոփոխման միջնորդության
քննարկման հետ կապված վերաքննիչ դատարանի որոշումը: Դատական նիստը
դռնբաց էր:
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին Միքայել Սրբազանի խափանման միջոց
կալանքը փոխարինեց տնային կալանքով:
Թեմակալ Առաջնորդը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ամռանը՝ հուլիսի
27-ին: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար: Բարձրաստիճան
հոգեւորականը մեղքը չի ընդունում, ավելին՝ քրեական գործը համարում
է քաղաքական հետապնդում:
«Այսօր երեւի դատական համակարգը հասկանում է, որ ՄԻԵԴ-ի ձեռքից չի
պրծնելու առնվազն կամ միջազգային կառույցների կողմից այս ճչացող
խախտումները բոլոր դեպքերում իրենց դեմ են ուղղվելու»,- լրագրողների
հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Միքայել
Սրբազանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու դատարանի
որոշումը:
>>>
|
|