| «ԵՍ
ԻՆՁ ՀՈՅԱԿԱՊ ԵՄ ԶԳՈՒՄ»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԴՈՒՐՍ ԳՐՎԵՑ «ԻԶՄԻՐԼՅԱՆ»
ԲԿ-ԻՑ
 ետրվարի
17-ին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը դուրս
գրվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից եւ տեղափոխվեց Գյումրի: Անազատության
մեջ գտնվելուց ութ ամիս անց վերաքննիչ դատարանը բավարարել էր պաշտպանների
միջնորդությունը եւ կիրառել տնային կալանք:
Հիվանդանոցից մինչեւ մեքենա նրան ուղեկցում էին հաստատության տնօրեն
Արմեն Չարչյանը, բժիշկներ, բուժհաստատության հոգեւոր տեսուչ Տ. Հովհաննես
աբեղա Թորգոմյանը, քրեակատարողական հիմնարկների հոգեւոր տեսուչ Տ.
Իսահակ վարդապետ Պողոսյանը:
Միքայել Սրբազանի առաջին վիրահատությունը կատարվել էր 2025 թվականի
դեկտեմբերի 26-ին՝ իր տարեդարձից մեկ օր առաջ, իսկ երկրորդը՝ փետրվարի
10-ին: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի
փոխանցմամբ՝ Սրբազան Հոր երկրորդ վիրահատությունը նունպես անցել
էր հաջողությամբ եւ ունեցել էր ուրոլոգիական բնույթ: «Առնվազն երկու
շաբաթ Միքայել Սրբազանը կմնա մեր վերահսկողության տակ»,- նշել էր
պարոն Չարչյանը:
Բժշկական
հաստատության մուտքի մոտ հավաքված լրագրողները հարցեր ուղղեցին քրեակատարողական
հիմնարկների հոգեւոր տեսուչ Տ. Իսահակ վրդ. Պողոսյանին: Հայր Սուրբը
հիշեցրեց, որ պահքի շրջան է. «Տեղյակ եք չէ՞, որ Մեծ պահքն սկսվել
է: Ես ուժ ու կարողություն եմ մաղթում բոլորիդ՝ Մեծ պահքի այս ժամանակահատվածը
լավ գործածելու եւ արժանի կերպով դիմավորելու Սուրբ Հարությունը:
Աննախադեպ ծանր օրեր են, բայց պատմությանը քաջատեղյակ անձինք գիտեն,
որ մեր կյանքում շատ ավելի ծանր օրեր էլ են եղել»:
Գյումրիում սիրված Առաջնորդ Սրբազանին դիմավորելու համար ի մի էին
եկել մեծաթիվ հավատավոր գյումրեցիներ, հոգեւորականներ, թեմի աշխատակազմը,
երիդասարդաց միության անդամները: Ներկաները սիրելի Սրբազանին դիմավորեցին
ջերմությամբ, բարեմաղթանքներով, գրկախառնություններով ու ծափողջույններով:
Միքայել Սրբազանն առաջնորդարան մուտք գործեց «Հրաշափառ»-ի երգեցողությամբ:
>>>
|
|