Եթե Եկեղեցին տապանն է, ապա ապաշխարությունը տապանից դուրս ընկած եւ ծովում խեղդվողին նետված այն փրկօղակն է, որով նա վերադառնում է տապան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 2 (314), փետրվար 2026 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՏԱԹԵՎ
ՍՐԲԱԶԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

ետրվարի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը, տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթեւ արքեպս. Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը:

Առավոտյան Սուրբ Գայանե վանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան Տ. Շահան արքեպս. Սարգիսյանը:

Մինչ այդ Սուրբ Գայանե վանքում, Մայր Աթոռ Սորւբ Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկո միաբանների մասնակցությամբ, կատարվեց Մայր Աթոռի հավատարիմ զավակ, ուսուցիչ եւ բարեկամ հոգելույս Տ. Տաթեւ արքեպս. Սարգիսյանի հոգեհանգստյան կարգը: Մայր Աթոռի միաբան Հայկազուն Սրբազանն ընթերցեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ցավակցական խոսքը՝ ուղղված Սրբազան Հոր վախճանը սգացող հարազատներին, Մայր Աթոռ Սորւբ Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկո միաբան հայրերին ու հավատացյալներին:

Հոգեհանգստյան կարգը, որին, դատարանի թույլտվությամբ, ներկա էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, կատարեց Մեծի Տանն Կիլիկո միաբան Տ. Օշական արքեպս. Չոլոյանը:

Սուրբ Պատարագից հետո Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը կատարվեց ննջեցյալ Սրբազան Հոր թաղման կարգը: Հուղարկավորությանը, մասնակցեց նաեւ Շիրակի թեմակալ Առաջնորդը, ով Սուրբ Գայանե էր եկել ոստիկանների ուղեկցությամբ: Գերեզմանատանը, եկարատեւ ընդմիջումից հետո, հանդիպեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու քաղբանտարկյալ, ազգային-եկեղեցական գործիչ Սրբազան Հայրը:

Վեհափառ Հոր ու միաբան եղբայրների հետ ողջագուրանքից հետո, Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, դարձյալ ոստիկանների ուղեկցությամբ, վերադարձավ իր կեցավայրը՝ Գյումրի:

Առաջնորդ Սրբազան Հայրը մշտապես աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ, հայրենասիրական ոգով եւ ժողովրդի ցավին արձագանքելու պատրաստակամությամբ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները