Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

իրակի թեմի գլխավոր հաշվապահ Սուսաննա Բադիշյան,

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան տարեդարձի ուրախ առիթով եւ մաղթում արեւշատ տարիներ ու քաջառողջ կյանք:

Թող Ձեր մշտամնա ուղեկիցները լինեն ոգու ամրությունը, անկոտրում կամքը, երջանկությունը, խաղաղ երկինքն ու անհատնում ժպիտը, եւ Ձեր կյանքի յուրաքանչյուր օրն առլեցուն լինի գարնան բույրով, արեւով, ուրախ ու բարձր տրամադրությամբ: Մնացեք այնպիսին, ինչպիսին կաք, ինչպես որ Ձեզ ճանաչում են շրջապատում, այսինքն՝ մարդ, ով ընդունակ է սիրել, ապրել, հասկանալ դիմացինին, ով արժանի է երջանկության ու սիրո:

Դուք Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անպարագրելի համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ, աշխատանքին անմնացորդ նվիրումով ամբողջացնում եք հայ կնոջ օրինակելի կերպարը եւ, որպես կին, մայր ու գործընկեր, արժանի եք բարձրագույն գնահատանքի:

Թող Տիրոջ Ամենակարող Սուրբ Աջը մշտապես հովանի լինի Ձեզ՝ ի բարօրություն եւ ի բարգավաճում Ձեր ընտանիքի:


Շիրակի թեմի Առաջնորդ, հոգեւորականաց դաս,
«Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմ, առաջնորդարանի աշխատակազմ,
մի խումբ բարեպաշտ հավատացյալներ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները