Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

իրելի՛ Առաջնորդ Սրբազան Հայր,

Ձեր ձեռնադրությունից հետո, անցնող երեսունվեց տարվա ընթացքում, ուժերի ծաղկման, խոհականության եւ խոկման Ձեր տարիները, որպես կենդանի պատարագ, մատուցեցիք ի Քրիստոս նվիրական ծառայասիրության եւ հանուն Տիրոջ զորավոր խաչի:

Շնորհավորելով Ձեզ օրվա ուրախ առիթով՝ մեր աղոթքն ենք առաքում առ Աստված, որ Իր հայրական սիրո ու խաղաղության մեջ պահի Ձեր մշտապես հոգսաշատ ու խնդրառատ օրերը, Սուրբ Հոգու կենարար շողերով ջերմացնի, արեւշատ կյանք պարգեւի եւ հավելի Ձեր ուժն ու եռանդը, իմաստությունն ու հեռատեսությունը, որպեսզի կարողանաք խաղաղ հոգով ու ներողամտությամբ հաղթահարել մեր, այն է Ձեր զավակների՝ ոչ միշտ արդար ու անթերի դրսեւորումները, կարողանաք հայրաբար ձեռք մեկնել տկարներիս, քանզի, մեղավոր թե անմեղ, Ձերն ենք:

Թող Ամենակարող Աստծո Սուրբ Աջը լինի Ձեր մշտաներկա հովանավորը, որպեսզի մինչեւ վերջ փառքով կրեք հոգեւորականի՝ Ձեզ տրված դափնին:

Որդիական սիրով եւ խոնարհութեամբ
մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ սուրբ աջոյն՝

«Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի եւ առաջնորդարանի աշխատակազմեր,
Զարիկ Իգիթյան, Ժաննա Խաչատրյան, Անժիկ Գրիգորյան,
Կարինե Քյոլողյան, Մագա Փանոսյան, Ասյա Մինասյան, Ալվարդ Կաղզվանցյան,
Զինա Իսկանդարյան, Մարիամ Հայրապետյան, Թագուհի Հալվանջյան,
Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ,
Ս. Յոթվերք եկեղեցիների հավատացյալներ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները