Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

ՀԻՆԱՆՑ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՄ ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔՈՒՄ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Սուրբ Հարության տոնից մինչեւ Հոգեգալուստ ընկած շրջանը կոչվում է Հինանց շրջան: Յուրաքանչյուր կիրակի ունի իր հատուկ անվանումն ու խորհուրդը: Հինանց շրջանի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր կիրակի:

Ապրիլի 21-ին՝ Հինանց Կարմիր կիրակի օրը, Սառնաղբյուրի Հոգեվանքում (Կարմիր վանք) մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ` ձեռամբ Տ. Տաթեւ քահանա Մարուքյանի: Սրբազան արարողակարգին ներկա էին ոչ միայն տեղի բարեպաշտ հավատավորները, այլ նաեւ մեծաթիվ ուխտավորներ:

«Մի՛ վախեցեք, սիրելիներ, եթե մենք հավատարիմ ենք, պետք է պատրաստ լինենք փոթորիկների, աղետների, պատերազմների, հիվանդությունների, բայց, այս ամեն ինչից զատ, պետք է մեր հայացքը հառենք մեզ սիրող, փայփայող Տեր Հիսուսին: Այո՛, Նա էլ չարչարվեց: Եթե ունենայինք Ուսուցիչ, Վարդապետ, Աստված, որ ամբողջ կյանքը երանավետ անցկացրած լիներ եւ այդպես համբարձվեր, կասեինք` անարդար է, մեզ բաժին հասած այս հիվանդությունն անտեղի է, այս տանջանքն անարդար է, այս պատերազմն անարդար է: Բայց մեր Տերն այդ ամենի միջով անցավ, ամենասոսկալի չարչարանքները կրեց, որպեսզի մեզ ինչ էլ պատահի, մենք իմանանք` այս աշխարհով չի սահմանափակվում ամեն բան:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մեզ հավիտենական կյանք է պատրաստել: Այս աշխարհում հեղած արյունը հավիտենության մեջ երանության ջուր է, նահատակությունը՝ հավիտենության, Տիրոջ անդաստանի մեջ, որպես նորաբողբոջ ծաղիկ, ծնվելու նշան: Այստեղ կարող է ընկնենք, տրորվենք, բայց Տիրոջ այգու մեջ լինենք լավագույն բերքը: Ուրեմն՝ մեր կյանքն այնպես ապրենք, որպեսզի լինենք Տիրոջ այգու լավագույն բերքը, Տիրոջ համար քաղցր, անուշ ու հաճելի»,- իր քարոզի ընթացքում առանձնակի շեշտեց պատարագիչ Տեր Հայրը:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Անդաստանի արարողություն, ինչպես նաեւ հնչեց բժշկության աղոթք:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները