Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՈՒԽՏԻ ՕՐ

յս տարի Հինանց շրջանի յոթերորդ կիրակին՝ Երկրորդ Ծաղկազարդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մայիսի 12-ին:

2012 թվականից ի վեր, Շիրակի թեմի Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, ամեն տարվա Հինանց շրջանի յոթերորդ կիրակին հաստատվել է Մարմաշեն վանքի ուխտի օր:

Այդ օրը Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, բարեշնորհ Արտաշես սարկավագ Աջապահյանի գլխավորությամբ, ուխտավորներն աղոթք բարձրացրին առ Աստված եւ ճանապարհ ընկան:

Մարմաշեն վանքում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ` ձեռամբ արժանապատիվ Տ. Փառեն քահանա Պետրոսյանի:

«Ոչ թե դու թելադրիր Աստծուն ճշմարտություն, այլ Աստծուց ստացիր այդ ճշմարտությունը: Ինչո՞ւ, որովհետեւ քո տեսակը կարող է խաբուսիկ լինել, քո իմացածը կարող է ճշմարիտ չլինել: Որքան էլ քեզ համակիր լինեն շատերը, որքան էլ ընդունեն քո խոսքը, միեւնույնն է, պետք է հարցնել. արդյո՞ք քո իմացածը ճիշտ է, արդյո՞ք քո կատարած քայլը ճիշտ է: Նշանակում է` յուրաքանչյուրս այն հասկանալու շա՜տ մեծ ճանապարհ ունենք անցնելու ու հասնելու ճշմարտությանը: Այս ուխտագնացությունները մեզ նման հնարավորություն պետք է ընձեռեն»,- քարոզի ընթացքում ի մասնավորի նշեց պատարագիչ Տեր Հայրը:

Սուրբ եւ անմահ Պատարագից հետո Մարմաշենի հովվության երգչախումբը հանդես եկավ հոգեւոր համերգով:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները