Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգեւ է Արարչից, եւ որ այդ պարգեւն առավել պայծառազարդվում է, առ Աստված հավատքից ճառագող, սիրով, հավատավոր գործերով:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 5 (293), մայիս 2024 թ.  


 

       

«ԶԻ ՈՐ ՈՉ ԲԱՌՆԱՅ ԶԽԱՉ ԻՒՐ ԵՒ ԳԱՅ ԶԿՆԻ ԻՄ,
ՈՉ ԿԱՐԷ ԻՄ ԱՇԱԿԵՐՏ ԼԻՆԵԼ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Երկունք մահաբերք անիծիցն լուծման Եւ Ադամ վերստին աստուածակերպ
ճոխանայր, փոխանակ Եւայի դստերք նորա Մարտիրոսք եւ
կուսանք ընծայեալք Աստուծոյ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի՝ Հոգեգալստյանը հաջորդող Եղիական պահոց օրերից հետո, մուտք է գործում մի նոր ու սրբազան շաբաթ՝ պանծացնելու անմոռանալի սրբերի հիշատակը:

Հայաստան եկած Հռիփսիմյան կույսերի խումբը փաստեց, որ քրիստոնեությունը խիզախների կրոն է, եւ ուժը, հեթանոսական խավարն ու բռնությունն ամեն ինչ չեն կարող ստվերել, իսկ հարստությունն ու փառքը ոչինչ են այն մեծագույն փառապսակի առջեւ, որ Տերն է տալիս յուրայիններին: Ժամանակի հոսքը չի նսեմացրել նրանց գործի արժեքը, քանզի նահատակների արյունը Եկեղեցու սերմն է: Այդ արյամբ սերմանվածը մեր Եկեղեցին է, որ այսօր ապրում է նորօրյա նահատակների կենդանի մարտիրոսությամբ:

Տկար մի օրիորդի մահն ի զորու եղավ հաղթանակ պարգեւել նրան հետմահու՝ կենսատու հյութ դառնալով Հայ Առաքելական ոստերի համար: Թերեւս մեծության պսակը մեր աչքին ասես առավել շողում է Հռիփսիմեի գլխին, սակայն չպետք է մոռանալ, որ այս կույսը հավատքի կատարյալ հասակի էր հասել Գայանեի շնչի տակ ու նրա դաստիարակության շնորհիվ: Նաեւ էական է մայրապետի՝ անգամ մահվան սպառնալիքի տակ, թագավորի հրամանին չենթարկվելն ու համառելու քաջալերանքը Հռիփսիմեին: Կույսերի հիշատակը հավերժացնելու համար, Սուրբ Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ, նրանց նահատակության վայրերում վկայարաններ կաուցվեցին եւ սահմանվեցին հատուկ տոներ: Այս տարի նրանց խնկելի հիշատակը տոնախմբեց հաջորդաբար մայիսի 27-ին եւ 28-ին:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Մայիսի 27-ին, Գյումրու՝ Ավստրիական թաղամասում գտնվող, Սուրբ Հռիփսիմե մատուռում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց՝ ի հիշատակ, Հռոմից Հայաստան փախած եւ այստեղ նահատակված, Տիրոջ սիրասուն աղախինների: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Մատուռը լի էր ուխտավոր հավատացյալներով, ովքեր, իրենց աղոթն առաքելով առ Աստված, հայցում էին երանելի Վկայուհու բարեխոսությունը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ըստ պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց եւ օրվա խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը: Վերջում Տեր Հոր կողմից կատարվեց մատաղօրհնություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները