Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

Մանուկներին՝Սրբազան Պատմություն


«ՀԱՅՐԻԿ, ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ»

րսում ցուրտ էր, սակայն փոքրիկ տղան հագնվեց եւ ասաց հորը. «Հայրի՛կ, ես պատրաստ եմ»:

Հայրը, որ եկեղեցու հովիվն էր, հարցրեց. «Պատրա՞ստ, ինչի՞»: «Հայրի՛կ, ժամանակն է դուրս գալ եւ բաժանել մեր թերթոնները»: Հայրը պատասխանեց. «Տղա՛ս, դրսում շատ ցուրտ է, եւ անձրեւ է գալիս»:

Երեխան զարմացած նայեց հորը եւ ասաց. «Բայց հայրիկ, մարդիկ նույնիսկ անձրեւոտ օրերին պետք է իմանան Աստծո մասին»: Հայրիկը պատասխանեց. «Տղա՛ս, ես այս եղանակին դուրս չեմ գնա»: Երեխան հուսահատ հարցրեց. «Հայրի՛կ, կարո՞ղ եմ մենակ գնալ, խնդրում եմ»: Հայրը մի պահ սպասեց եւ ասաց. «Տղա՛ս, կարող ես գնալ, ահա թերթոնները, զգույշ եղիր»: «Շնորհակալ եմ, հայրի՛կ»,- բացականչեց որդին եւ դուրս եկավ: Անձրեւից թրջվելով՝ 11-ամյա տղան շրջեց գյուղի բոլոր փողոցներով՝ թերթոնները բաժանելով հանդիպած մարդկանց:

Անձրեւի տակ եւ ցրտից դողալով՝ երկու ժամ քայլելուց հետո, վերջին թերթոնը ձեռքին, նա կանգ առավ մի անկյունում, որպեսզի տեսնի, թե արդյո՞ք ինչ-որ մեկը կերեւա, բայց փողոցները բոլորովին ամայի էին: Հետո նա շրջվեց դեպի առաջին երեւացող տունը, գնաց դեպի մուտքի դուռը, մի քանի անգամ զանգը հնչեցրեց եւ սպասեց, բայց ոչ ոք դուրս չեկավ:

Վերջապես տղան շրջվեց, որ հեռանա... սակայն ինչ-որ բան կանգնեցրեց նրան: Ետ շրջվեց դեպի դուռը եւ սկսեց հնչեցնել զանգի կոճակն ու բռունցքով ուժգին հարվածել դռանը: Նա շարունակում էր սպասել: Վերջապես դուռը մեղմորեն բացվեց: Մի տիկին դուրս եկավ շատ տխուր հայացքով եւ մեղմորեն հարցրեց. «Ի՞նչ կարող եմ անել քեզ համար, տղաս»: Փայլուն աչքերով եւ պայծառ ժպիտով երեխան ասաց. «Տիկին, կներեք, եթե վշտացրել եմ ձեզ, բայց ես պարզապես ուզում եմ ասել, որ Աստված իսկապես սիրում է ձեզ, եւ որ ես եկել եմ ձեզ նվիրելու իմ վերջին թեր-թոնը, ուր խոսվում է Աստծո եւ Նրա մեծ սիրո մասին»: Այնուհետեւ կնոջը տվեց թերթոնը: Կինն ուղղակի ասաց. «Շնորհակալ եմ, տղաս, Աստված օրհնի քեզ»:

Հաջորդ կիրակի առավոտյան հովիվն ամբիոնի մոտ էր, եւ երբ սկսվեց ծառայությունը, հարցրեց. «Կա՞ մեկը, որ ունի ցուցմունք կամ ինչ-որ բան, որով ցանկանում է կիսվել»: Հետեւի շարքում մի տարեց տիկին դանդաղորեն ոտքի կանգնեց: Երբ նա սկսեց խոսել, նրա աչքերում հայտնվեց մի պայծառ ու փառավոր հայացք. «Այս եկեղեցում ինձ ոչ ոք չի ճանաչում, ես երբեք այստեղ չեմ եղել, նույնիսկ անցյալ կիրակի քրիստոնյա չէի: Ոչ վաղուց ամուսինս մահացավ՝ ինձ բոլորովին մենակ թողնելով այս աշխարհում: Անցած կիրակի հատկապես ցուրտ ու անձրեւոտ օր էր, եւ այնքան ցուրտ ու միայնություն էր իմ սրտում, որ ես զգացի՝ հասել եմ ճանապարհի վերջին եւ այլեւս չեմ ուզում ապրել: Աթոռ ու պարան վերցրի ու բարձրացա ձեղնահարկ: Ես կապեցի մի օղակ, իսկ պարանի մյուս ծայրը՝ տանիքի կողերին. հետո բարձրացա աթոռի վրա եւ պարանը գցեցի վզիս:

Այնքան մենակ էի, եւ սիրտս այնպես էր ցավում, որ պատրաստվում էի ինձ ցած նետել աթոռից, երբ հանկարծ լսեցի դռան ուժեղ թակոցների ձայնը: Ուստի մտածեցի. «Մի րոպե սպասեմ, ով էլ լինի, կգնա»: Սպասեցի ու սպասեցի, բայց դռան թակոցն ամեն անգամ ավելի ու ավելի էր սաստկանում: Այն այնքան բարձրացավ, որ այլեւս չէի կարող անտեսել: Մտածեցի, թե ո՞վ կարող է լինել՝ ոչ ոք երբեք չի գալիս իմ դուռը կամ ինձ չի այցելում: Ես պարանը հանեցի պարանոցիցս ու գնացի դեպի դուռը՝ մինչ զանգը դեռ հնչում էր, իսկ դուռը թակում էին:

Երբ բացեցի դուռը, չէի հավատում աչքերիս տեսածին: Դռան դիմաց ամենափայլուն ու հրեշտակային երեխան էր, որ երբեւէ տեսել եմ: Նրա ժպիտը, օ՜, ես երբեք չեմ կարող նկարագրել այն: Նրա բերանից դուրս եկած խոսքերը կենդանացրին այնքան վաղուց մեռած իմ սիրտը, երբ նա հրեշտակի ձայնով ասաց. «Տիկին, ես միայն ուզում եմ ասել, որ Աստված իսկապես սիրում է ձեզ»: Երբ փոքրիկ հրեշտակն անհետացավ ցրտի ու անձրեւի մեջ, ես փակեցի դուռը եւ կարդացի թերթոնի յուրաքանչյուր բառը, հետո գնացի ձեղնահարկ, որպեսզի հանեմ աթոռն ու պարանը: Դրանք ինձ այլեւս պետք չէին: Ինչպես տեսնում եք, հիմա ես թագավորի երջանիկ դուստրն եմ, քանի որ տղայի ուղղությունը, երբ նա գնաց, այս եկեղեցին էր: Ես անձամբ եկա՝ շնորհակալություն հայտնելու Աստծո այդ փոքրիկ հրեշտակին, ով ճիշտ ժամանակին եկավ՝ փրկելու իմ կյանքը դժոխքից եւ այն փոխարինեց հավերժությամբ ու Աստծո ներկայությամբ»:

Եկեղեցում բոլորը լաց էին լինում: Հովիվն ամբիոնից իջավ, մոտեցավ առաջին նստարանին, ուր նստած էր որդին, ամուր գրկեց ու անզուսպ արտասվեց...

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները