Քրիստոնեական հավատք ունեցողը չի կարող զուրկ լինել հույսից, որովհետեւ հույսի աղբյուրն Աստված Ինքն է:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 4 (292), ապրիլ 2024 թ.  


 

       

«ՅԱԼԱԼԻ, ՏԵՐԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԵԼ...»

արտի 31-ին Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցում մատուցվեց զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Ազատանի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Մակար քհն.Գալամդարյանի, որին ներկա էին մեծաթիվ հավատավոր ազատանցիներ, իչպես նաեւ հյուրեր Երեւանից:

Սրբազան արարողակարգից հետո, հենց եկեղեցու բակում, բացվեց զատկական սեղան՝ տարվույս խաչքավոր Շանթ Ամբարդարյանի եւ իր ընտանիքի կողմից: Նախ Տեր Հայրն օրհնեց առատ սեղանը, որից հետո սկսվեց տոնախմբությունը:

Սուրբ Հարության տոնը, որ նաեւ Ազատանի եկեղեցու անվանակոչության օրն է, նշանավորվեց մեր լավ բարեկամ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչների ու աշակերտների այցելությամբ, ովքեր ազգային երգ ու պարով, ազգային խաղերով, զատկական ասիկներով Տիրոջ Սուրբ Հարության տոնը վերածեցին համայնքային մեծ ծեսի:

Ազատանցիներն ու սեբաստացիները միասին նաեւ զատկական հավկթախաղով նշանավորեցին օրը: Ջերմ մթնոլորտն ու տրամադրությունը եկեղեցու բակից տեղափոխվեց Սուրբ Հարություն կրթական կենտրոն: Նորոգության ավարտից եւ պաշտոնական բացումից հետո մեր ցանկալի ու սպասված հյուրերն առաջին անգամ էին կենտրոնում, ուստի որոշեցին յուրօրինակ շնորհավորական փոքրիկ միջոցառում կազմակերպել կենտրոնի համար:

Տոնական տորթի քաղցրությունը, կարծեք, մարմնացումն էր մեր լավ բարեկամության: Բարեկամական ու հագեցած տոնական օրն ավարտվեց բարի ճանապարհի մաղթանքով եւ նոր հանդիպման սպասումով:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները