Լրահոսից
3 մարտի - Տնտեսի կիրակի: Առաջնորդանիստ
Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա
պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս Ս. Պատարագի`
«Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Հուսիկ
քհն. Գրիգորյանը:
10 մարտի - Դատավորի կիրակի: Սուրբ Աստվածածին
եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ քհն.
Գրիգորյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ,
հանգամանալից քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:
16 մարտի - Տոն Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանաց
եւ վիրապ մուտքի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ
մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝
«Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն.
Գրիգորյանը:
Նույն օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Տ. Փավստոս
քհն. Սարգսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
17 մարտի - Գալստյան կիրակի: Ս. Աստվածածին մայր
եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր
Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
23 մարտի - Հիշատակ Հարության Ղազարու: Շիրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ օծվեց Անիի
տարածաշրջանի Սարակապ գյուղի 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթի
խաչը:
24 մարտի - Ծաղկազարդ: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք
եկեղեցում մատուցվեց Ծաղկազարդի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ
Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Հընթացս արբազան արարողակարգի՝ «Հայր
մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի ոգեշունչ
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Նույն օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում, հանդիսապետությամբ
թեմակալ Առաջնորդի, կատարվեց «Դռնբացեք»-ի խորհրդավոր արարողությունը:
28 մարտի - Ավագ հինգշաբթի: Սուրբ Յոթվերք մայր
եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ քհն.
Գրիգորյանի:
30 մարտի - Ճրագալույց Ս. Զատկի: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ
եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան
արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին պատշաճող քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
31 մարտի - Ս. Հարություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի:
Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, զատկական
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից
առաջ, պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն
Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը:
>>> |
|