Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

ԱՐԴՅՈՔ Ի՞ՆՁ ԷԻՐ ՓՆՏՐՈՒՄ

մբրոսիոս անունով հռչակավոր ճգնավոր կար: Նրա համբավն ու հրաշագործությունների մասին լուրերը տարածված էին ամենուր: Մի երիտասարդ ցանկանում է աշակերտել նրան, ավելի ճանաչել Աստծուն, նվիրվել հոգեւոր կյանքի: Նա հանդիպում է մի ծերունու, ով ասում է.

- Եթե ուզում ես ավելին իմանալ Աստծո մասին, ապա փնտրիր Ամբրոսիոս ճգնավորին: Նա քո առջեւ կբացահայտի Աստծո խորհուրդները: Երիտասարդը ճամփա է ընկնում ու գտնում հռչակավոր Սրբին եւ ասում.

- Հա՛յր Սուրբ, մանկությունից Աստծուն եմ փնտրել եւ կամեցել Նրան լավ ճանաչել, Նրա ճանապարհներն ու շավիղներն իմանալ եւ Նրան հետեւել: Խնդրում եմ, ընդունիր ինձ որպես աշակերտ: Ճգնավորը նայում է երիտասարդին, ժպտում ու հարցնում.

- Արդյոք կարո՞ղ ես թողնել աշխարհը եւ հետեւել ինձ:

- Կարող եմ,- պատասխանում է երիտասարդը:

Ճգնավորն ասում է.

- Այդ դեպքում հետեւիր ինձ ու լսիր, թե Տիրոջ մասին քեզ ի՛նչ կասեմ ու կպատմեմ, եւ թե ինչպե՛ս է պետք հոգեւոր կյանքով ապրել: Նրանք զրուցելով քայլում են եւ դեմհանդիման գեղեցիկ կառք տեսնում: Կառքի միջից քաղաքի եպիսկոպոսը, ոսկեզոծ զգեստներ հագած ու մեծ հարգանքով բարեւելով ճգնավորին, ասում է.

- Հա՛յր Սուրբ, գիտեմ, որ Աստծո առաջ մեծ շնորհ ունես եւ բազում աշակերտներ: Ինձ մի օգնական է պետք, ուղարկիր աշակերտներիցդ որեւէ մեկին` որպես ինձ օգնական:

Երիտասարդը տեսնելով գեղեցիկ կառքը, հրաշագեղ նժույգներն ու եպիսկոպոսի ոսկեզոծ հագն ու կապը, խնդրում է.

- Սրբազան Հայր, մանկությունից ի վեր ցանկացել եմ ծառայել Աստծուն եւ իմանալ Նրա շավիղներն ու ճանապարհները: Վերցրու ինձ քեզ օգնական: Եպիսկոպոսը նայում է ճգնավորին: Վերջինս գլխի շարժումով հավանություն է տալիս: Երիտասարդը մեծ ուրախությամբ նստում է կառքը եւ եպիսկոպոսի հետ հեռանում: Ճանապարհին հետ է նայում եւ տեսիլք է տեսնում. ճգնավորի հետ մի ծերունի էր քայլում: Դա այն ծերունին էր, որ երիտասարդին խորհուրդ էր տվել գտնել ճգնավորին ու աշակերտել նրան: Այնուհետեւ ծերունին վերափոխվում է, եւ երիտասարդը պայծառ լույսի մեջ տեսնում է Հիսուսին: Հիսուս նրան հարցնում է.

- Արդյոք ի՞նձ էիր փնտրում:

Երիտասարդը պատասխանում է.

- Տե՛ր իմ, գիտես, որ միշտ քեզ եմ փնտրել, քանի որ հոգեւոր էությունս միշտ կամեցել է Քեզ շատ մոտ լինել եւ ավելի լավ ճանաչել: Հիսուս նրան պատասխանում է.

- Եթե դու հոգեւոր լինեիր, կճանաչեիր խոսքս, կլսեիր ձայնս՝ կանչն ու հրավերը եւ կհետեւեիր Ինձ, բայց դու ընտրեցիր աշխարհը եւ նրա անցողիկ փառքը:

Այնուհետեւ Հիսուս շրջվում է եւ ճգնավորի հետ հեռանում: Երիտասարդը հասկանում է իր սխալը, կանգնեցնում կառքը, դուրս գալիս ու շտապում դեպի ճգնավորը:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները