ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՏ
ետրվարի
29-ին Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը
հյուրընկալեց Ամասիա համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի մի
խումբ աշակերտների՝ Ամասիայի հոգեւոր հովիվ Տ. Գարեգին քհն. Սարգսյանի
ուղեկցությամբ:
Հոգեշահ
զրույցի ընթացքում Սրբազան Հայրն իր հայրական հորդորներն ու օրհնությունը
բաշխեց երիտասարդներին, իսկ վերջիններս հնարավորություն ունեցան
ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հանդիպմանը Սրբազան Հայրն աշաակերտների հետ խոսեց Մեծ պահքի կարեւորության,
Սուրբ Մկրտության մասին, միաժամանակ ընդգծեց նաեւ երիտասարդների
դերի կարեւորությունը եկեղեցում:
Միքայել Սրբազանին ուղղած աշակերտների հարցերը վերաբերում էին նրա
անցած հոգեւոր ուղուն՝ ինչպե՞ս է սկսվել այն, ի՞նչ դժվարությունների
է հանդիպել խորհրդային տարիներին, երբ անգամ դպրոցներում քարոզվում
էր աթեիզմը:
Աշակերտները շատ տպավորված էին Սրբազան Հոր պատասխաններից: Երբ հարցրին,
թե ինչո՞ւ է ընտրել կուսակրոն հոգեւորականի ճա-նապարհը, թեմակալ
Առաջնորդը պատասխանեց. «Ճիշտ է, չեմ թողել սերունդ, բայց ունեմ ձեզ
պես երիտասարդներ»:
Սրբազան Հայրը հետաքրքրվեց նաեւ դպրոցականների մասնագիտական կողմնորոշմամբ
եւ հայրական խրատներ տվեց նրանց:
Շնորհակալ ենք Սրբազան Հորը՝ հետաքրքիր, շահեկան եւ ուսումնալից
զրույցի համար:
ՄԵԼՍԻԴԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
>>>
|
|