«ԳՆԱՑԵԼ
ԷԻ ՀԱՂԹԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ …»
ղջ
հայ ժողովրդի հետ գյումրեցիները հպարտությամբ ունկնդրեցին իրենց
հայրենակից 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանի հաղթանակի լուրը: Հայաստանի
կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրան ավարտեց իր ելույթը
Եվրոպայի առաջնությունում եւ, հաղթահարելով բոլոր արգելքները, դարձավ
Եվրոպայի չեմպիոն, ինչը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի
համար: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Ալեքսանդրան նախ բարձրացրեց
80 կգ, 115 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալը եւ երկամարտի
196 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Փետրվարի 27-ին մեր փոքրիկ չեմպիոնուհուն հյուրընկալեց Շիրակի թեմի
բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Մտերմիկ զրույցի
ընթացքում Ալեքսանդրան հետաքրքիր դեպքեր պատմեց, առաջնության օրերին
տեղի ունեցած, լարված պայքարի, ծանրաձողից դուրս կատարված իրադարձությունների
մասին:
Սրբազան Հայրն ուրախությամբ նշեց, որ ինքը եւս ուշի-ուշով հետեւել
է մեր թիմի անդամների ելույթներին, հպարտացել եւ ցավ ապրել նրանց
համար: «Մեր ժողովրդին, այն էլ այս դժվարին օրերին, հարկավոր են
ձեզ նման ֆիզիկապես ու հոգեպես ուժեղ երիտասարդներ,- ասաց թեմակալ
Առաջնորդը,- իսկ այսպիսի հաղթանակները եռանդ են հաղորդում ողջ հայությանը
եւ առանձնապես գյումրեցիներին»:
Հնադիպման վերջում Միքայել Սրբազանն օրհնված սրբապատկեր նվիրեց գյումրեցի
չեմպիոնուհուն եւ հետագա մրցելույթներում նորանոր հաջողություններ
մաղթեց:
Հավելենք նաեւ, որ ըմբշամարտի ու ծանրամարտի Եվրոպայի առաջնություններից
մեր մարզիկները վերդարձան մեդալների հարուստ ավարով: Շատերը վայելեցին
հին աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու բերկրանքը, ոմանք էլ
կանգնեցին պատվո հարթակի երկրորդ եւ երրորդ աստիճաններին:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՅՈՒԶԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
>>>
|
|