Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 5 (281), մայիս 2023 թ.  


 

       

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ»-Ը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

2023 թ. ապրիլի 26-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով եւ Մաշտոցյան Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ, մեկնարկեց «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը, ինչի շնորհիվ երեխաները հնարավորություն են ստանում ոչ միայն տեսականորեն ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, թանգարանի ցուցադրություններին, ձեռագրաստեղծման եւ ձեռագրերի վերականգնման արվեստին, այլեւ կատարում են գործնական աշխատանք՝ դառնալով փոքրիկ գրիչներ ու վերականգնողներ:

«Դպրոցական Մատենադարան» պիլոտային կրթական ծրագիրը շրջիկ ցուցահանդես-միջոցառում է՝ նախատեսված 4-6-րդ, 7-9-րդ եւ 10-12-րդ դասարանների աշակերտների համար:

Ծրագիրը կազմված է երեք մասից՝ տեսական հատված, ծանոթություն ցուցադրությանը, գործնական հատված:

Տեսական հատվածում, տարիքային խմբին համապատասխան, նորովի մշակված շարադրանքի հիման վրա, ամփոփ տեղեկություն է տրվում Մատենադարանի ստեղծման եւ կազմավորման պատմության, ինչպես նաեւ մշտական ցուցադրության մասին: Տեղեկությունը մատուցվում է նկարների, տեսանյութերի, օժանդակ նյութերի միջոցով: Տեսական հատվածն ամփոփվում է համատեղ քննարկմամբ, որից հետո աշակերտները ծանոթանում են շրջիկ ցուցադրությանը:

Այն պատկերավոր ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման ու վերականգնման արվեստը: Ներկայացվում է ձեռագրի ստեղծումը՝ ըստ աշխատանքային հերթականության (եղեգնյա գրիչ, տողաշար, պնակիտ տախտակ, գրանյութ, կապտալ եւ այլն), իսկ մյուս մասում՝ ձեռագրերի վերականգնման արվեստը: Ցուցադրությունն ուսումնասիրելուց հետո աշակերտները մասնակցում են գործնական առաջադրանքներին, որոնց ընթացքում ծանոթանում են ձեռագրերի վերականգնման արվեստին, ապա, վերականգնման բաժնի մասնագետի հետ, վերականգնում իրենց հետ բերած գրքերը:

Ծրագրի շրջանակում մարզաբնակ մի շարք դպրոցականներ արդեն հասցրել են ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, ձեռագիր ժառանգությանը, ինչպես նաեւ մշտական ցուցադրությանը:

Կրթական ծրագիրը, որ շարունակական է, մայիսի 4-ին Գյումրիում էր: Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի սաները (30 երեխա) Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում մասնակցեցին ուսանելի ծրագրին:

Ծրագրի տեսական հատվածում երեխաները ծանոթացան Մատենադարանի ստեղծման, կազմավորման պատմությանը, բաժիններին, Մատենադարանի մշտական ցուցադրության մի մասին: Ապա մասնակցեցին շրջիկ ցուցադրությանը:

Ծրագրի երկրորդ հատվածում երեխաները ծանոթացան ձեռագրաստեղծման ու ձեռագրերի վերականգնման արվեստին: Սովորեցին, թե որ դեպքում ինչպես են վերականգնում վնասված էջերը: Եվ, ամենակարեւորը, սովորածը կիրառելով՝ սեփական ձեռքերով վերականգնեցին գրքերի վնասված էջերը՝ հնարավորություն ստանալով աշխատել ժամանակի՝ եղեգնյա գրիչներով ու թանաքով:

Երեխաների ստացած տպավորություններն աննկարագրելի էին…

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները