Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի խանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ.  


 

       

Լրահոսից

2 ապրիլի - Ծաղկազարդ: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հավարտ սրբազան արարողության կատարվեց Անդաստան:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Ախուրյան համայնքի Կամո գյուղ, ուր, Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցում, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Հավարտ սրբազան արարողակարգի թեմակալ Առաջնորդն իր հայրական օրհնությունը հղեց ներկաներին:

6 ապրիլի - Ավագ հինգշաբթի: Սուրբ Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Առաջնորդ Սրբազանն ընթերցեց Ս. Բարսեղի ճառը:

8 ապրիլի - Ճրագալույց Սուրբ Զատկի: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

9 ապրիլի - Հարություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. Հարության Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

10 ապրիլի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

16 ապրիլի - Նոր կիրակի կամ Կրկնազատիկ: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

23 ապրիլի - Կանաչ կիրակի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

24 ապրիլի - 108-րդ տարելից Մեծ եղեռնի: Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

30 ապրիլի - Կարմիր կիրակի: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Աշոցքի Ս. Ղեւոնդյանց եկեղեցում, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հարություն քհն. Պետրոսյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները