Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի խանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 4 (280), ապրիլ 2023 թ.  


 

       

ԱԶԳԱՅԻՆ, ՀՈԳԵՒՈՐ ԳԱՆՁԵՐԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՆ ԱՆԱՂԱՐՏ

իրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ եւ նախաձեռնությամբ, ապրիլ 21-ի երեկոյան ժամերգությունից հետո, Գյումրու Ս. Յոթվերք մայր եկեղեցում հոգեւոր համերգով հանդես եկավ Հայաստանի Պետական Ազգային Ակադեմիական երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը, մենկատարը՝ Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

Հայ հոգեւոր երաժշտությունը, իբրեւ սեփականություն, ունի երգելու եւ երգը մեկնաբանելու յուրօրինակ ձեւ: Հոգեւոր երաժշտությունն աղոթք է, եւ եթե աղոթքը զորացնող, մխիթարիչ ուժ չունենա, ապա կդադարի աղոթք լինել: Եթե երաժշտությամբ ապրում է կատարողը կամ հեղինակը, ապա այն կապրեցնի նաեւ ունկնդիր հասարակությանը: Երաժշտությունը, որպես հոգեւոր գործունեության տեսակ, սկիզբ է առել տակավին վաղնջական ժամանակներում: Թերեւս սխալված չենք լինի, եթե ասենք, որ երաժշտության պատմությունը գրեթե նույնքան հին է, որքան մարդկության պատմությունը: Այժմ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երաժշտությունը մշտապես գրավել եւ այժմ էլ գրավում մարդկանց ուշադրությունը: Ըստ երեւույթին հիմնական պատճառն այն է, որ երաժշտությունն անմիջական եւ շատ բարերար ազդեցություն է թողնում մարդու հոգեֆիզիկական վիճակի վրա: Մարդը միշտ էլ ընկալվում է այն երկրի, այն մշակույթի միջավայրում, որին պատկանում է: Կյանքը շատ կարճ է, լի փորձություններով, անմահ են նրանք, ովքեր բարի են, համարձակ, ազնիվ ու անկեղծ, հոգացավ ամեն ինչում, իսկ եթե դրանց ավելանում են նաեւ Աստծո տված շնորհները, մարդը դառնում է Մարդ:

Կան անհատներ, որոնք իմաստավորում են իրենց ապրած ամեն օրը, վաղը, գալիքը, կյանքը չափում են ոչ թե տարիներով, այլ դրանց հագեցվածությամբ, մարդկանց եւ հասարակությանն օգտակար լինելու մեծ ցանկությամբ:

Իր համար սահմանած հենց այս սկզբունքով էլ ապրում եւ գործում է Հայաստանի երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Հովհաննես Չեքիջյանը (ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 23-ին, Ստամբուլում. Թուրքիա): Դիրիժորի արվեստանոցում նա տեսնում է ոչ թե լավ կարգավարի, որ ցույց է տալիս տեմպը, նվագախմբի այս կամ այն ձայնի ճշգրիտ մուտքը, այլ, ավելի շուտ, կախարդի վարպետությունը, որ գունեղ երաժշտական կտավներ է ստեղծում, որոնցում ամեն ինչ ապրում է, շնչում, սրտակից զրուցում: Այս գիտակցությամբ եւ նվիրումով է մաեստրոն ստեղծագործում, դասավանդում, հիմնում երգչախմբեր եւ հայ երաժշտությունը քարոզում տարբեր երկրների բեմահարթակներից՝ հնչեցնելով այն իր բարձրարվեստ մշակումներով, խմբավարությամբ: Եվ ինչպես ամեն հայ երաժիշտ, ինչ բարձունքներ էլ նվաճած լինի, իրեն երաժշտության մեջ ճշտում է Մակար Եկմալյանով, Կոմիտասով, կոմիտասյան խոսքի անվերջանալի ելեւէջներով:

Երգչախմբի համերգն սկսվեց Եկմալյանի Տերունական աղոթքով, այնուհետեւ հնչեցին «Սուրբ, Սուրբ», «Տեր ողորմեա», Կոմիտասի «Հոգի Աստուծոյ», «Սուրբ Աստված, Սուբ եւ հզոր» շարականները, որոնք լսելիս, ասես, վերանում ես եկեղեցու դահլիճից, հաղորդակցվում Բարձրյալի հետ, նաեւ բեռնաթափում է, տալիս ուժ, եռանդ, սեր ու, ամենակարեւորը, Աստծո առաջնորդությամբ եւ ուղեկցությամբ գործելու միտում…

Բացի Կոմիտասի, Եկմալյանի ստեղծագործություններից, հնչեցին նաեւ արեւմտաեւվրոպական հեղինակների գործներ: Համերգի ավարտին ունկնդիրները երկարատեւ ծափերով ողջունեցին երգչախմբին եւ գեղարվեստական ղեկավար ու բազմավաստակ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին:

Այսօր մենք սիրով հաղորդակից եղանք մեր քրիստոնեական արժեքներին: Դա հոգու լուսավորության ջահն է, որ պետք է ամուր պահենք: Ոսկեդարյան մշակույթի եւ նրա հետագա զարգացման լույսով ողողենք մեր էությունը, եւ այդ հնչյունները թող ծառանան մեր մեջ՝ դարձնելով մեզ առավել քրիստոնյա: Վերջում թեմակալ Առաջնորդն իր հայրական օրհնությունն ու շնորհակալությունը հղեց նվագախմբին ու մաեստրոյին:

Համերգին ներկա էին մեծաթիվ գյումրեցիներ, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի սաներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները