Ժողովուրդ հայոց, որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:
 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 3 (279), մարտ 2023 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

արնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին եւ երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերն ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաեւ՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:

Սիրելի՛ մայրեր եւ քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում եւ սերնդե-սերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները: Ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի եւ Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր, մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաեւ արցախյան պատերազմի օրերին եւ ներկայիս, իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ:

Այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան, միասնական ոգով աջակից լինել, Արցախում շրջափակման մեջ գտնվող, մեր ժողովրդին, առանձնակի հոգածություն եւ ուշադրություն ցուցաբերել մեր վիրավորված զավակներին եւ նահատակ քաջորդիների ընտանիքներին:

Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը հաստատուն պահի տիկնանց եւ օրիորդաց՝ հավատքի, բարի գործերի ու առաքինությունների մեջ եւ շնորհի արեւշատ կյանքի երջանիկ օրեր: Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ ու բարօր պահպանի մեր հայրենիքը եւ մեր աշխարհասփյուռ ժողովրդին՝ պարգեւելով ուժ ու կորով՝ կերտելու իր լուսավոր ապագան:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն ձեզ ամենքիդ հետ. ամեն:

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները