Ժողովուրդ հայոց,
որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 3 (279), մարտ 2023 թ.  


 

       

Լրահոսից

5 մարտի - Անառակի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Ախուրյանի Ս. Աստվածածին եկեղեցում, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Կորյուն քհն. Մաթեւոսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Սրբազան Հայրը:

12 մարտի - Տնտեսի կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

19 մարտի - Դատավորի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Ախուրյանի տարածաշրջանի Ազատան գյուղում, ուր Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Մակար քահանա Գալամդարյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեհույզ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազան Հայրը:

25 մարտի - Մուտն ի վիրապ: Տոնի առիթով Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

26 մարտի - Գալստյան կիրակի: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց եւ Գալստյան կիրակի օրվա խորհուրդը մեկնեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները