Ժողովուրդ հայոց, որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ƹ î³ñÇ, ÂÇí 3 (279), Ù³ñï 2023 Ã.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

ետրվարի 16-ին՝ Սրբոց Վարդանանց տոնի ուրախ առիթով եւ Աստծո օգնությամբ, թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, ինչպես նաեւ Զարիկ Իգիթյանի ու ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ ի կատար ածվեց մի խումբ հավատացյալների իղձը:

Մեր Սուրբ Եկեղեցին, պանծացնելով սրբոց Վարդանանց եւ Ղեւոնդյանց հոգեւոր սխրանքը, սրբության պսակ է հյուսել նրանց անուններով եւ, ի հիշատակ նրանց, տոնացույցում սահմանել առանձին տոներ՝ որպես վասն հավատո եւ վասն հայրենյաց նահատակված հոգիների: Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսամարտը լոկ դյուցազնական դրվագ չէ, այլ հրեղեն մի սյուն՝ հայոց երկնակամարի վրա միշտ բոցավառվող, որն առաջնորդել է մեր ժողովրդին իր պատմության քառուղիներում: Դրա շնորհիվ է, որ այսօր կանք, ապրում ենք:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՎԱՐԴԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Դալարիկի Ս. Վարդան եկեղեցին կառուցվել է 2015 թվականին: Այն կենտրոնագմբեթ է, ներսից՝ խաչաձեւ, դրսից՝ ուղղանկյունանիստ: Ուխտավորները ներկա գտնվեցին եկեղեցում մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Գրիգոր քհն. Հավսեփյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում ներկա հավատացյալները հաղորդվեցին մեր Տիրոջ Սուրբ Մարմնին ու Արյանը:

Հաջորդ կանգառը Դաշտադեմի Ս. Սարգիսն էր, որ գտնվում է Բերդ-ամրոցի բակում: Այնուհետեւ ուխտագնացների խումբն առաջնորդվեց Թալինի՝ 1826 թ. կառուցված, Սուրբ Աստվածածին եկեղեցի, որի բակում գտնվում է նաեւ, 1830 թվականի կառույց, Կարմիր Ավետարան մատուռը: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը, հնչեցրին շարականներ:

ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Վերջին կանգառը Մաստարայի 5-րդ դարի Ս. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին էր: 2016 թ. այստեղ, ուսումնասիրություններ կատարելու ընթացքում, տեղ-տեղ հայտնաբերվեցին որմնանկարի մնացորդներ:

Հայ ճարտարապետության գլուխգործոց Ս. Հովհաննես Մկրտիչը, տվյալ ժամանակաշրջանի հայկական եկեղեցիների շարքում, մտահղացվել, նախագծվել եւ կառուցվել է՝ նկատի առնվելով լուսավորության խորհրդավորությունն ու որմնանկարների հիասքանչ պատկերագրությունը՝ որպես արվեստի կատարյալ պատկերի ամբողջական ու նախնական մտահղացմամբ կերտված գանձ: Այն ավելի է արժեքավորում հայ վաղ քրիստոնեական գեղարվեստական աշխարհըմբռնումն ու տիեզերական մտահաղացումը: Միանշանակ, քրիստոնյա հայ մարդը ձգտել է դեպի գմբեթ, դեպի կատարյալ պատկերագրություն ու հավերժություն:

Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը, խնդրեցին Տիրոջը, որ բոլորի սրտերը լցնի համբերությամբ ու առաքինությամբ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները