Ժողովուրդ հայոց, որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ƹ î³ñÇ, ÂÇí 3 (279), Ù³ñï 2023 Ã.  


 

       

ՎԱՆԱՀՈՐ ԱՂՈԹՔԸ

անահայրն աղոթեց Աստծուն՝ ասելով. «Տեր Աստված, գիտեմ, որ մեղավոր եմ, բայց հուսալով Քո ողորմությանը, հույս ունեմ, որ կարող եմ փրկվել ու եթե փրկվեմ, աղաչում եմ Քո մեծ բարերարությանը, մի՛ բաժանիր ինձ իմ հոգեւոր ընտանիքից հաջորդ կյանքում էլ, այլ փոխադրիր իմ հոգեզավակներին ինձ հետ հավիտենական կյանք»:

Սուրբը հաճախ էր կրկնում այս աղոթքը, եւ Տերը դրան լուծում տվեց հետեւյալ կերպ: Իրենց վանքից ոչ հեռու մեկ այլ վանքում տոն էր: Վանահայրը հրավիրված էր խնջույքին իր վանականների հետ: Երազում լսեց մի ձայն, որն ասաց. «Գնա՛ տոնին, բայց միայն թե քո աշակերտներին ուղարկիր քեզնից առաջ եւ հետո, նրանց հետեւից դու գնա»:

Երբ ժամանակը հասավ, նրա վանականները գնացին հրավիրված ճաշին: Ճանապարհին տեսան մի մուրացկանի, որ պառկած էր ճանապարհի մեջտեղում՝ թուլացած ու վերքերով պատված: Հարցրին նրա հիվանդության մասին, եւ նա արտասվելով պատասխանեց. «Ես հիվանդ եմ, այստեղ մի գազան հարձակվեց ինձ վրա եւ հոշոտելով ինձ` փախավ, եւ ինձ գյուղ տանող որեւէ մեկը չկա»:

Վանականներն ասացին՝ մենք ոտքով ենք եւ էշ չունենք, որ քեզ որեւէ բանով օգնենք: Այս ասելով՝ թողեցին նրան ու հեռացան:

Կարճ ժամանակ անց վանահայրը եկավ ու տեսավ նույն մուրացկանին, որ պառկած հառաչում էր: Իմանալով իր վիճակի պատճառի մասին՝ հարցրեց. «Մի՞թե վանականներն ինձնից առաջ այստեղով չեն անցել եւ քեզ չեն տեսել»:

Մուրացկանը պատասխանեց. «Նրանք կանգնեցին ինձ մոտ, հարցրին ինձ հետ կատարվածի մասին եւ գնացին՝ ասելով. «Մենք ոտքով ենք եւ ոչինչ չենք կարող անել քեզ համար»:

Վանահայրն ասաց. «Որքան էլ ինձ դժվար լինի, ես քեզ կվերցնեմ իմ ուսերին եւ, Աստծո օգնությամբ, քեզ գյուղ կտանեմ»:

Մուրացկանը փորձում էր հակառակը համոզել, որ չի կարող մենակով տանել, ճանապարհը երկար է ու դժվար:

Վանահայրը պատասխանեց. «Աստված վկա, ես քեզ չեմ լքի»:

Այս խոսքերն արտաբերելով՝ նա մուրացկանին դրեց իր ուսերին ու տարավ: Սկզբում զգաց տղամարդու սովորական քաշից ավելի ծանրություն, հետո ծանրությունը պակասեց, հետո՝ էլ ավելի նվազեց ու գրեթե աննշան դարձավ: Վանահայրը զարմացավ, թե ինչ է կատարվում, ու հանկարծ իր կրածն անտեսանելի դարձավ:

Եվ մի ձայն լսեց վանահայրը. «Դու անընդհատ աղոթում ես քո աշակերտների համար, որպեսզի նրանք արժանի լինեն հավիտենական կյանքին, բայց դու ունես մի բան, որ նրանք չունեն: Եթե ցանկանում ես, որ քո խնդրանքը կատարվի, համոզիր նրանց անել այնպես, ինչպես դու ես անում: Ես արդար դատավոր եմ, յուրաքանչյուրին հատուցում եմ ըստ իր գործերի»:

ՍՈՒՐԲ ԻԳՆԱՏԻՈՍ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները