Ժողովուրդ հայոց, որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ƹ î³ñÇ, ÂÇí 3 (279), Ù³ñï 2023 Ã.  


 

       

«ԲԱՐԵԽՕՍՈՒԹԵԱՄԲ ՍՈՑԱ ՔՐԻՍՏՈՍ ԽՆԱՅԵԱ Ի ՄԵԶ»
ՆՈՐ ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ի ձուլել պատուական մարմնոյն ի դժնդակ օդոյն, տագնապէին ի լճին սառուցելոց
յանտանելի տանջանացն, զաչս ի յերկինս համբարձեալ եւ զօգնութիւն
ի Քէն խնդրէին, որ յոյս եւ ապաւենդ ես քոց սրբոց խնայեա ի մեզ»:
Շարակնոց

յսօր մենք, չպետք է մոռացության մատնենք մեր ազգին հոգեւոր հաց պարգեւող համազգային սրբերին եւ սրբավայրերը, քանզի մոռանալով նրանց, մենք մեզ ենք մատնում մոռացության: Այս ի մտի ունենալով՝ Աստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, ժաննա Խաչատրյանի եւ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, մարտի 18-ին հավատացյալները մեկնեցին ուխտագնացության:

ՄԱՆԿԱՆՈՑ Ս. ՍԻՈՆ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների առաջին հանգրվանն Օշականի 7-րդ դարի Մանկանոց միագմբեթ Ս. Սիոն եկեղեցին էր: Այստեղ նրանք ներկա եղան, «Սրբոց Մանկանցն քառասնից» տոնի առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եղիշե քհն. Բարսեղյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, դիմելով ներկա ուխտավորներին, պատարագիչ Տեր Հայրը հանգամանալից մեկնեց օրվա խորհուրդը:

Ուխտավորները հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը: Այնուհետեւ յուրաքանչյուրն իր անձնական աղոթքը հղեց առ Աստված եւ հայցեց Սուրբ Նահատակների բարեխոսությունը:

Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ, Ս. ԱՆՆԱ, Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Հաջորդ հանգրվանը Ոսկեվազի 7-րդ դարի Ս. Հովհաննես եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը՝ Բարձրյալից հայցելով բարերար շնորհներով գթալ Իր արարածներին ու հայոց, նաեւ Արցախ աշխարհին:

Հաջորդ կանգառը Արմավիրի Աղավնատուն գյուղի 2010 թ. կառուցված Ս. Աննա եկեղեցին էր: Այստեղ եւս յուրաքանչյուրն իր սրտի ցանկությունները հղեց առ Տերը:

Վերջին կանգառն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին էր: Այստեղ ուխտավորները երկյուղածությամբ խոնարհվեցին մեծ ուսուցչապետի գերեզմանին եւ հայցեցին Սրբի բարեխոսությունը՝ առանձնակի շեշտելով, որ իրենց խնդագին հոգու աղոթքը բարձրանա երկինք, քանզի Տերը մշտապես հիշում է ազգիս հայոց ու օրհնում, եւ բազում փորձությունների դիմակայած հայ ժողովուրդն այս անգամ եւս հաղթանակած դուրս կգա՝ օգնության համար փառավորելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

ԱԼՎԱՐԴ կԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները