Ժողովուրդ հայոց, որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, նորոգուի՛ր յարութեան հաւատքով եւ ապրի՛ր յարութեան շնչով, որպէսզի կեանք ունենաս, ինչպէս Աւետարանն է բնորոշում՝ «առաւել կեանք»:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ƹ î³ñÇ, ÂÇí 3 (279), Ù³ñï 2023 Ã.  


 

       

ՄԻՋԻՆՔԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

եպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարություն առաջնորդող ապաշխարության ճանապարհը, որ կոչվում է Մեծ պահք, կիսվում է Միջինքով: Միջինքը կանգառ է, որտեղից նայելով հետ, տեսնում ես անցած ճանապարհդ, շունչ քաշում, զորանում՝ շարունակելու ճանապարհի մյուս կեսը: Այս տարի Միջինքը մարտի 15-ին էր:

Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել: Այդ օրն անդրադառնում ենք, որ մինչ Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է քսանչորս օր, եւ որ դեռեւս խոկման, ինքնաքննության, զղջման ու ապաշխարության օրեր են: Մինչ Հարության տոնի ուրախությունը, պահեցողության օրերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին անդրադառնալ սեփական կյանքին, ներել, խնդիրները հարթել եւ բարեգործություն անել:

Միջինքին եկեղեցական արարողություններն այնքան էլ հարուստ չեն: Միայն այդ օրվանից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում, սկսում են երգվել «Ստեղի»՝ ծանր, հանդիսավոր ձայնեղանակով շարականների հատվածներ: Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված է Միջինքի ծեսը: Տներում պատրաստում են Միջինքի բաղարջ հաց, կարկանդակ, կուտապ, գաթա եւ այլն: Հացի կամ գաթայի մեջ դնում են նշան՝ մետաղադրամ կամ փոքրիկ խաչ: Երբ տեղի է ունենում ընտանեկան ճաշ կամ հասարակական հավաքույթ, հացը կամ գաթան կտոր-կտոր բաժանվում է, եւ բոլորի ուշադրությունը սեւեռվում է տարվա բախտավորին գտնելու վրա. այս դեպքում նա է, ում բաղարջահացից դուրս է գալիս նշանը:

Շիրակի թեմի Առաջնորդ բարձրաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայրական օրհնությամբ թեմի Երիտասարդաց միությունը որոշեց միասնական նշել Միջինքը եւ կազմակերպեց Միջինքի գաթաների օրհնություն:

Երիտմիության նախաձեռնությամբ կազմակերպված գեղեցիկ միջոցառմանը միացան թեմի տարբեր համայնքներ եւ կրթական հաստատություններ:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում միջոցառումն սկսվեց միասնական աղոթքով: Որից հետո հոգեւոր հայրերն օրհնեցին բերված գաթաները: Հենց եկեղեցու բակում կատարվեց գաթաների հյուրասիրություն: Երիտասարդները, գաթայի հետ, ներկաներին ու անցորդներին բաժանեցին տեղեկատվական եւ հոգեւոր խրատով թերթիկներ:

Բայց ինչ երիտասարդական հավաք, առանց երգ ու խաղերի: Հոգեւոր երգերին հաջորդեցին աստվածաշնչյան խրատները: Վերջում Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մասնակիցները ներկա գտնվեցին երեկոյան ժամերգության:

Նշենք, որ, նորովի զորացած, շարունակվում է ճանապարհը դեպի Սուրբ Հարություն…

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները