Ունինք Յիսուսի կոչը. «Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է»։
Բայց յաճախ կը թերանանք եւ կը շեղինք կատարելութեան ճամբայէն։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 2 (278), փետրվար 2023 թ.  


 

       

«ԱՅՍՕՐ Ի ՏԱՃԱՐՆ ԵԿԵԱԼ ԿԵՆԱՐԱՐՆ ԵՒ
Ի ԳԻՐԿՍՆ ՍԻՄԷՈՆԻ ԳՐԳՈՒԵՑԱՒ»
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

«Քրիստոս փառաց թագաւոր, այսօր եկեալ յընծայումն, կատարելով
նա զօրէնս քառասնօրեայ գալստեամբն»
ՇԱՐԱԿՆՈՑ

ոգեւոր կրթությունն ու դաստիարակությունը հույժ կարեւոր նշանակություն ունեն մարդ արարածի բարոյական արժեհամակարգի ձեւավորման գործում: Այս ճշմարտության մասին քաջատեղյակ էին դեռեւս վաղնջական ժամանակներում, երբ մարդիկ աստվածություններ էին ստեղծում՝ կարգավորելու համար համայնքային կամ տոհմային կյանքի նորմերը՝ ըստ իրենց գիտակցական ընկալումների: Եվ ահա մարդկությունը թեւակոխեց քրիստոնեության ժամանակաշրջան, երբ աստիճանաբար սկսեց փոխվել արժեհամակարգը: Իսկական քրիստոնյայի կոչումը Տիրոջը հաղորդակից լինելն է, իբրեւ Աստծո պատկեր՝ Նրա իմաստությունը, սրբությունը, արդարությունն ու սերը կրելը: Քրիստոսի բերած աստվածային լույսը, Սուրբ Հոգու ներգործությամբ եւ գործակցությամբ, 2000 տարի ի վեր տարածվել ու շարունակում է սերունդներ կրթել, մարդկությանն առաջնորդել փրկության ճանապարհով:

Մեծագույն քրիստոնեական տերունի տոն է Տյառնընդառաջը, որ շատ իմաստներ ունի: Ինչպես անուս մարդն է միշտ խարխափում խավարում, այնպես էլ գիտելիքներով հարուստն է լուսավորում իրեն ու իր շրջապատը: Տոնին հայերս կրակ ենք վառում: Ցանկացած քրիստոնեական տոն ունի նաեւ ազգային ավանդություն՝ կապված անցյալի ու ներկայի, հնի ու նորի հետ եւ յուրաքանչյուրն էլ յուրովի գեղեցիկ զարդի է նման: Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է ջահերով ու մոմերով: Այսօր առավել կարիքն ունենք Աստծու այդ լույսի, որպեսզի ցրվի անգիտության խավարը, եւ մեր կյանքը պայծառակերպվի ու իմաստավորվի Քրիստոսով: Հետեւաբար՝ կրողը լինենք ոչ միայն տիրոջ լույսի, այլեւ ինքներս լույս լինենք մեր շրջապատում՝ մեր օրինակով ցույց տալով քրիստոնյա եւ Եկեղեցու անդամ լինելու քաղցրությունը:

Քառասնօրյա Հիսուսին Մարիամն ու Հովսեփը տաճար տարան, ուր նրանց ընդառաջ եկան Սիմեոն ծերունին եւ Աննա մարգարեուհին: Սիմեոնը Նրան իր գիրկն առավ եւ օրհնեց Աստծուն (Ղուկ. 28-32): Այս իրողության շուրջն էին յուրահատուկ ջերմությամբ համախմբվել թիվ 15 դպրոցի ուսուցչական կազմը՝ տնօրեն տիկին Համբարձումյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ աշակերտները: Տյառնընդառաջի տոնին առանձնահատուկ էին պատրաստվել 5-9-րդ դասարանների աշակերտները:

Միջոցառումը, որ սկսվեց «Տերունական աղոթք»-ով եւ օրվա գործի օրհնությամբ, բովանդակում էր, քառասուն օր առաջ տեղի ունեցած, Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը եւ քառասնօրյա Մանկան Տաճար ընծայումը՝ համեմված հայկական ազգային սովորույթներով, երգ ու պարով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է նորապսակների օրհնության օր: Սցենարը զերծ չէր նաեւ այդ տեսարանից: Դպրոցի աշակերտները, զույգեր կազմած, ներկայացրին հարսանիքի տեսարան, իրենց շուրջը համախմբված «հարսանիք»-ի մասնակիցների հետ շրջեցին ու պարեցին կրակի շուրջը:

Հոգեւոր աշխարհը կարեւոր է մարդու համար, հարկավոր է հավատքը գործի վերածել, ցույց տալ իմացածն ու սովորածը: Այս միջոցառումն ամբողջությամբ հաստատուն քայլ էր առ հոգեւոր ճանապարհը: Միջոցառման վերջում կազմակերպիչներին, աշակերտներին եւ ներկա ծնողներին շնորհակալություն հայտնեց տնօրեն Սեդա Համբարձումյանը: Այնուհետեւ Տ. Փառեն քհն. Պետրոսյանն իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը՝ նման հոգենորոգ միջոցառման համար:

Այնուհետեւ տրվեց փոքրիկ հյուրասիրություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԼԻԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները