Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

Լրահոսից

1 հունվարի - Տարեմուտ: Կաղանդ: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Ամանորի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

5 հունվարի - Ճրագալույց: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

6 հունվարի - Տոն Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության: Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ. Ս. Ամենափրկիչ, Ս. Հակոբ, Ս. Հռիփսիմե, Ս. Մինաս եկեղեցիներում մատուցվեց Ս. Ծննդյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչներն էին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Տ. Նշան քհն. Պանֆյորովը, Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը, Տ. Վարուժան քհն. Տերտերյանը, Տ. Արսեն ավգ. քհն. Սիմոնյանը, Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

7 հունվարի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

8 հունվարի - Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մասնակցեց, Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի ձեռամբ մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին:

13 հունվարի - Տոն անվանակոչության Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

15 հունվարի - Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

22 հունվարի - Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ ոգեշինիչ քարոզ խոսեց եւ օրվա սուրբգրային ընթերցվածը մեկնեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազանը եղավ Ս. Հռիփսիմե եկեղեցում, ուր օրվա պատարագիչն էր Տ. Արսեն ավգ. քհն. Սիմոնյանը:

29 հունվարի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները