Քրիստոսով թող բացվեն դռները
Նոր Տարվա: Քրիստոսով ու հայրենիքի սիրով միացած զավակները մեր ազգի թող
կերտեն ազատ ճանապարհն
իրենց նոր կյանքի:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 1 (277), հունվար 2023 թ.  


 

       

ԱՄՓՈՓԻՉ ՀԱՎԱՔ

եկտեմբերի 28-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, թեմի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի նախաձեռնությամբ, մեկ հարկի տակ էին մեկտեղվել կիրակնօրյա դպրոցների սաները՝ ամփոփելու 2022 թվականը:

Միասնական աղոթքից հետո բացման խոսքով հանդես եկավ ՔԴԿ-ի պատասխանատու արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը:

Օրը հագեցած էր: Բացման խոսքից հետո երեխաները խմբեր կազմեցին եւ, հոգեւոր-ինտելեկտուալ խաղի միջոցով, փորձեցին ամփոփել տարվա ստացած գիտելիքները: Հնչեց ազգային երգը, եւ երեխաները, «Հրայրք» ազգագրական երգի-պարի համույթի հետ, շրջան կազմած, երգ ու պարով շարունակեցին տոնախմբությունը:

Օրն ամբողջական դարձավ Ձմեռ պապիկի անակնկալ այցով, որը երեխաներին նոր շունչ հաղորդեց եւ էլ ավելի ոգեւորեց: Հավաքի վերջում Ձմեռ պապը ներկաներին բաշխեց նվերներ (Շիրակի թեմի ՔԴԿ-ի կողմից պատրաստած)՝ մաղթելով բարի, խաղաղ, առողջ, Աստծո շնորհներով լեցուն եւ նոր ծրագրերով առատ Նոր տարի:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները