Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

   
 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ
ԳՀԽ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

ոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը, որն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանը, նիստերը վարեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպս.Պարսամյանը:

Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, Տաճարի օծման եւ Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստման մասին ԳՀԽ-ին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպս. Բաբայանը:

Ժողովականները գոհունակությամբ արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգման ու շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլին: 2023 թվականին Մայր Տաճարի վերաբացման ու Մյուռոնօրհնության արարողությունների եւ հարակից հոգեւոր-մշակութային միջոցառումների կազմակերպման համար ստեղծվեց հանձնախումբ:

Կարեւոր անդրադարձ կատարվեց, ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, Հայաստանում ու Արցախում ստեղծված ծանր կացությանը, քննարկվեցին Հայաստանի եւ Արցախի անվտագնային խնդիրներին, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, Արցախի ինքնորոշման իրավունքի արդար պահանջատիրությանը, առկա իրավիճակում Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Քննարկումների արդյունքում ԳՀԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ:

Արցախյան 44-օրյա պատերազմի եւ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների ու սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների, վիրավոր զինվորականների սոցիալական կարիքների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերը ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը:

Տեր Հայրը ժողովականներին տեղեկացրեց, որ, Մայր Աթոռի կողմից, դրամական աջակցություն է ցուցաբերվել ռազմական գործողությունների ժամանակ զոհված 195 զինվորականների ընտանիքների: Առաջիկայում դրամական աջակցություն կցուցաբերվի նաեւ անհետ կորած, գերեվարված զինվորականների ընտանիքներին ու վիրավորում ստացած զինվորականներին: Հիշյալ ծրագրի համար առաջին փուլով հատկացվել է 600.000 ԱՄՆ դոլար գումար: Ծրագրի շրջանակներում, ըստ թեմակալ առաջնորդների ներկայացրած ցուցակների, ապահովվել է սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների կեցությունը, տրամադրվել սննդի փաթեթներ:

Հայաստանի եւ Արցախի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության զորացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վրդ. Բաղումյանը: Հայր Սուրբը ժողովականներին ներկայացրեց քարոզչական–կրթական գործունեության ռազմավարական հայեցակարգի նոր նախագիծը:

ԳՀԽ անդամները, արժեւորելով հոգեւոր կրթադաստիարակչական ծրագրերի խթանումը եւ ազգային-հոգեւոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, իրենց թելադրությունները կատարեցին նախագծի վերաբերյալ՝ հանձնարարելով, մասնագիտական քննարկումների միջոցով, լրամշակել ու ամբողջացնել հայեցակարգը:

Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ կարեւորությամբ անդրադարձավ եկեղեցականների պատրաստության, հոգեւոր կրթական հաստատությունների գործունեության առավել աշխուժացման խնդրին: Այս առնչությամբ որոշում կայացվեց, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, հաստատել առանձին հանձնախումբ՝ աշխատանքներ իրականացնելու երիտասարդների մեջ՝ հոգեւոր կոչման խթանման ու ժամանակի պահանջներին համահունչ հոգեւոր կրթության ապահովման ուղղությամբ:

Գերագույն հոգեւոր խորհրդում քննարկումներ ծավալվեցին նաեւ, տաղավար տոների, սրբերի հիշատակության օրերի շրջանակներում, հոգեւոր, մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության մասին՝ դրանց առավել ժողովրդականություն հաղորդելու եւ համազգային համախմբման առիթ դարձնելու նպատակով: Այս ուղղությամբ եւս կայացվեցին համապատասխան որոշումներ:

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական, հովվական, թեմական եւ վարչական կյանքին առնչվող հարցեր:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները