Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

ՏՈՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱ ՀԱՅՐԱՊԵՏԻ, ՄԱՐՈՒԳԵ
ՃԳՆԱՎՈՐԻ ԵՎ ՄԵԼԻՏՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ուրբ Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր ու սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաեւ «Սքանչելագործ»:

Վարքագրական աղբյուրների համաձայն` Ս. Հակոբը մեր առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր: Երբ Անակ Պարթեւի տոհմը բնաջնջվում է, դայակները մանուկ Սուրենին ու Հակոբին փախցնում են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվում են քրիստոնեական ոգով: Շատ չանցած մանուկ Հակոբն ու քույրը տեղափոխվում են Պարսկաստան եւ որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողնում է ճոխ կյանքը՝ դառնալով ճգնավոր:

Այնուհետեւ գնում է Մծբին` հանդիպում Մարուգե ճգնավորին, որը հռչակված էր իր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են եւ կասկածում են Նոյան տապանի գոյությանը, որոշում է բարձրանալ Արարատ լեռը, տապանը տեսնել եւ մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողանում հասնել Արարատի գագաթը եւ, երկար տանջվելուց հետո, նիրհում է: Երազում հրեշտակն այցելում է նրան եւ տապանից մի մասունք դնում գլխատակին:

Ըստ ավանդության՝ Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխում, որ ուներ բուժիչ ու հրաշագործ հատկություններ: Աղբյուրի կողքին հետագայում Սրբի անունով եկեղեցի է կառուցվում: Նոյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը՝ Սուրբը մասնակցում է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործում: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնում է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահանում է 350 թվականին:

Ս. Մարուգե ճգնավորը եղել է Հակոբ Մծբնեցու աշակերտը: Քրիստոնեություն է քարոզել Ասորիքում ու հայկական Միջագետքում:

Ս. Մելիտոսը՝ Անտիոքի եպիսկոպոսը († 381), ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում եւ եղել Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը 358 թ., ապա 360 թ. գահակալել Անտիոքի Աթոռին: Եղել է Բարսեղ Մեծի ընկերը, պայքարել արիոսականների դեմ, ինչի պատճառով, հերետիկոսների սադրանքով, երիցս աքսորվել է: Նախագահել է 381 թ. Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովը, սակայն մահացել է ժողովի ավարտից առաջ:

Այս տարի Հայոց Եկեղեցին Սրբերի հիշատակը կոգեկոչի դեկտեմբերի 17-ին:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները